Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բժշկությունից մինչև լրագրություն տանող ճանապարհ

Մերի Գևորգյան
00:07, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
Բժշկությունից մինչև լրագրություն տանող ճանապարհ
     15 տարեկան Ալեքսանդրի երազանքները տարբերվում էին 21 տարեկան Ալեքսանդրի երազանքներից։ 15 տարեկան պատանին երազում էր դառնալ բժիշկ, երբ սկսեց սովորել Fundamental medicine ընդհանուր բժշկության Կարմիր խաչի Ավստրիայի կենտրոնական ինստիտուտում, 6 ամիս տևողությամբ տեսական և գործնական դասընթացների շրջանակներում գործուղվելով Սիրիա՝ահաբեկչական գործողություններից տուժած մարդկանց օգնելու կամավոր սկզբունքով։
     2010թ. շատ պատահական Ալեքսանդրը մասնակցում է Ինտերնյուսի քաղաքացիական լրագրության դասընթացներին, որից էլ սկսում է հետաքրքրություն ձևավորվել դեպի լրագրություն, բայց երիտասարդը որպես այդպիսին երբեք չի հետաքրքրվել լրագրությամբ, անգամ չպատկերացնելով իրեն այդ ոլորտում, որոշել էր ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն...
     Պատանին սկսում է ուսումնասիրել, թէ ինչ է կատարվում աշխարհում, որոնք են գլոբալ խնդիրները, մարդու իրավունքների մեջ խորանալով հասնում է մինչև քայքայվող էկոհամակարգին։ Ամեն ինչ մինչև արմատները փոխվում է երբ 2012թ. ամռանը շատ պատահականորեն ծանոթանում է «Միտք վերլուծական», ներկայիս «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանի ու ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Ալեքսանդրը դասընթացների ընթացքում ուսումնասիրելով ռազմական լրագրություն և տեղեկատվական անվտանգություն, հնարավորություն է ունենում ծանոթանալու և լավագույն ընկեր ձեռք բերելու ՏՏ ոլորտի անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Դասընթացներից հետո արդեն հմտացած տղան աշխատանքի է անցնում Արմենիա հեռուստաընկերությունում որպես լրագրող։ Այսպես լրագրության ոլորտում խորանալով 2013 թ. ընդունվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրության բաժին։ Սովորելու առաջին տարվա ընթացքում Ալեքսանդրը հասկանում է, որ Հայաստանում բարձրագույն կրդությունը դեռ բազում վերելքներ պետք է ապրի, այն ինչ տալիս են իրեն դասախոսները ինքը արդեն սովորել է իր պրակտիկաների ընթացքում, երբ դեռ 15_16 տարեկան էր։
     Շուտով, Ալեքսանդրը անցնում է Զինվորական պատրաստության՝համաձայն ՀՀ զինպարտության մասին օրենքի։ 2 տարի անցկացնելով Երևանի պաշտպանության նախարարության կից զորամասի՝տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության վերլուծական բաժնում։
     2016թ.անցնում է աշխատանքի Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնում, որպես ծրագրերի համակարգող ու մեդիա փորձագետ։ Ավելի ուշ աշխատանքի է անցնում ՄԱԿ֊ի հայկական ասոցիացիայում, որպես ծրագրի ղեկավար և մեդիա փորձագետ։
     Ալեքսանդրը 21տարեկան է և արդեն հասել է հաջողության, նրա աշխատասիրությունը իրեն հասցրեց անգամ Գերմանիա, ուր նա այժմ աշխատում է ուսանողների հետ նրանց սովորեցնելով մեդիա։ Ալեքսանդրը հասկանալով, որ լրագրությունը իրեն ձգում է ոչ թե որպես մասնագիտություն, այլ այն ոլորտները, որի մեջ խորանում է լրագրությունը։ Այսպիսի հետաքրքրություն է նաև իրենից ներկայացնում մարդու կյանքը, պետք է դիտես ոչ թե միայն մակերեսը, այլ, իրական էությունը։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5518 | 0 | 0
Facebook