Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Արևաբույր էկոպարկ»

20:49, կիրակի, 13 նոյեմբերի, 2016 թ.
«Արևաբույր էկոպարկ»

«ԷկոԼաբ-2016» ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Արևաբույր համայքն ունի իր փոքրիկ հանրային տարածքը` «Արևաբույր էկոպարկը»:

«ԷկոԼաբ-2016» ծրագրի մասնակից Լուսինե Հարությունյանը նշում է, որ իր համայնքում հանրային տարածք ունենալու գաղափարը ծագել է «ԷկոԼաբ» կայուն զարգացման բնապահպանական ծրագրին մասնակցելուց հետո. «Համայնքը չուներ հանրային տարածք, որտեղ կարող էին երեխաները, դեռահասները իրենց ազատ ժամանակն ու ժամանցը անցկացնել: «ԷկոԼաբ-2016» ծրագիրը հնարավորություն տվեց ստեղծել այդպիսի փոքրիկ տարածք: «Արևաբույր էկոպարկ» -ի ստեղծման աշխատանքներին օգնել և աջակցել են նաև ընտանիքիս անդամները, ընկերներս, մեր համայնքի երեխաները: Բոլորի միահամուռ ջանքերի շնորհիվ ստեղծվեց փոքրիկ ժամանցի վայր, որտեղ երեխաները անցկացնում են իրենց ազատ ժամանակը` իրենց առօրյան դարձնելով բովանդակալից: Հանրային տարածքի ստեղծման համար օգտագործվել են գրեթե անպիտան իրեր, որոնք, վերափոխելով և ներկելով, դարձել են գունագեղ առարկաներ` տարածքի կահավորման համար»:

Երեխաները հաճույքով էին մասնակցում ներկելու ու տարածքը մաքրելու աշխատանքներին, նրանք պաստառներ ու սմայլիկներ էին բերում, որ զարդարեն տեղանքը, նոր խաղեր էին առաջարկում, ժամանցը հետաքրքիր դարձնում:

12 տարեկան Անուշիկը այսպես է արտահայտվում ծրագրի մասին. «Սկզբից շատ էինք հոգնում, տարածքը մաքրում, խոտերը քաղում, բայց հիմա, որ տեսնում ենք ինչքան սիրուն ա ու հավես է մեր այգին, ուրախանում ենք, որ իզուր չենք չարչարվել»:

Պատանի արևաբույրցիները պատրաստ են պահպանել իրենց համայնքի մաքուր ու գունեղ անկյունը:

«Էկոլաբը» Ջոինթ Սիվիք Էդյուքեյշնի (Ընդհանուր Քաղաքացիական Կրթություն) ազգային ծրագիրն է` ուղղված ակտիվ քաղաքացիությանը: Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2012թ-ից, հիմնված է «Կրթություն կայուն զարգացման համար» գաղափարի վրա: Ջոինթ Սիվիք Էդյուքեյշնի «Էկոլաբ» ծրագիրը զարգացել և իրականացվել է գերմանական Ռոբերտ Բոշ Շտիֆտունգի, ՄիտՕստ ասոցիացիայի, Թեոդոր Հոյս կոլեգի և հայկական կազմակերպությունների` Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի, Խաղաղության երկխոսության, Սյունիքի բարեգործական ՀԿ-ի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, Հայ առաջադեմ երիտասարդության համագործակցության արդյունքում:


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6420 | 0 | 0
Facebook