Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Որոշ եկեղեցիներ դեմ են խմիչքին ընդհանրապես, սակայն Աստված չի արգելում չափավոր խմելը: Ի՞նչ կարծիք ու վերաբերմունք ունի եկեղեցին խմիչքի նկատմամբ:

Նարեկ Ավետյան
21:20, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Որոշ եկեղեցիներ դեմ են խմիչքին ընդհանրապես, սակայն Աստված չի արգելում չափավոր խմելը: Ի՞նչ կարծիք ու վերաբերմունք ունի եկեղեցին խմիչքի նկատմամբ:
    

Նախ ասեմ, որ այսպես կոչված եկեղեցիները այդքան էլ չեն համապատասխանում այդ կոչմանը: Աստված մի է և Նրա Եկեղեցին էլ մի է: Եկեղեցուց բացի եկեղեցի չկա, և պատշաճ չէ այլ կազմակերպությանը «եկեղեցի» անվանել: Խոսքն աղանդավորների մասին է, ովքեր չունեն Քրիստոսի Եկեղեցուն հատուկ ոչ մի հատկանիշ, սակայն հանդգնում են իրենց «եկեղեցի» անվանել և Աստծո անունից խորհուրդներ տալ մարդկանց, ինչպիսին խմիչքն արգելելն է ընհանրապես:


     Ս. Պողոս առաքյալն ասում է. մի արբեցեք գինով, այլ լցվեք Սուրբ Հոգով (տես՝ Եփես. 5.18): Նա չի ասում՝ մի խմեք, այլ ասում է՝ մի արբեք: Դրանք տարբեր բաներ են: Սա նշանակում է, որ սուրբ առաքյալը չի արգելում գինի խմելը, այլ չափավորության կոչ է անում: Միանգամայն պարզ է, որ ալկոհոլիզմով տառապող հիվանդներին և նրանց, ովքեր այլ հարցերում էլ չափավոր չեն, հակացուցված է խմելը` բժշկական և հոգևոր նկատառումներով:


    


     Օրհնությանբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6808 | 0 | 0
Facebook