Գեղեցիկ ու հմայիչ Հասմիկ Բալասանյանը թավշյա ու փշաքաղեցնող ձայնով իր հաստատուն մուտքն արեց հայկական շոու-բիզնես, այժմ զրուցենք ու իմանանք ավելին: - Ողջույն, ինչու՞ էիք այսքան ժամանակ լռում ու ի՞նչ ուղի եք անցել մինչ այդ:
- Ողջույն, հայկական երգարվեստում դեռ վաղուց եմ հանդես գալիս, պարզապես 13 տարի դադարից հետո որոշեցինք նկարահանել ևս մեկ տեսահոլովակ: Նորից աշխատում էի, պարզապես տեսահոլովակ չէի նկարահանում, նախկինում մասնակցել եմ բազմաթիվ փառատոնների՝ «Կռունկ» , «Երևանը երգերի մեջ» , որը կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանը, որտեղ էլ արժանացա առաջին մրցանակին, հետո հրավեր ստացա Փարիզ՝ սովորելու մաստեր կլաս:
- Կխոսե՞ք «Մի օր կգա» տեսահոլովակի մասին, ինչպե՞ս որոշվեց, որ պետք է նկարահանել, դա վաղու՞ց էիք մտադրվել նկարելու, թե՞ պահը եկավ և ստացվեց:
- «Մի օր կգա» տեսահոլովակը 4 ամիս առաջ որոշեցինք նկարահանել, հետո ինչ-ինչ պատճառներով չստացվեց, բոլորովին վերջերս ծանոթացա Նարինե Ասատրյանի հետ և շատ արագ նկարահանեցինք տեսահոլովակը:
- Ովքե՞ր մասնակցեցին նկարահանման աշխատանքներին, ո՞վ է ռեժիսորը:
- Նկարահանմանը մասնակցեց համախմբված մի թիմ, որի արդյունքում էլ ստացանք տեսահոլովակը, «In step dance studio»` Դինա Սուջյան, Image maker-stylist` Արամ Նիկոլյան, make-up` Լիլիթ Խալաթյան, D.O.P.՝ Մկրտիչ Խաչատրյան, Edit, director՝ Նարինե Ասատրյան, hairstyle` Հովսեփ ***յակալյան:
- Ովքե՞ր են երգի հեղինակները, գործիքավորողը:
- Խոսքերի և երաժշտության հեղինակն է Ռուզաննա Անդրեասյանը, գործիքավորողը Սերգեյ Հովհաննիսյանն է և առանձնահատուկ շնորհակալ եմ «Ասպարեզ» ստուդիայի ողջ երաժշտական թիմին, որի արդյունքում էլ ստացանք տրամադրություն բարձրացնող, չափի մեջ, գեղեցիկ մի երգ՝ «Մի օր կգա»:
- Սա Ձեր առաջին տեսահոլովա՞կն է: Ինչքան հայտնի է էլի մի քանի երգ ունեք, սակայն միայն ձայնագրություններ են:
- Ոչ, սա թվով երրորդ տեսահոլովակն է 13 տարի դադարից հետո, ունեմ մեկ ձայնասկավառակ և վերջերս էլ արդեն ձայնագրված ևս 5 նոր երգեր, կարծում եմ այդ երգերից երկուսի համար նույնպես կնկարահանենք տեսահոլովակներ, տեսնենք ո՞ր երգերը ավելի կսիրվեն, ըստ դրա կորոշենք:
- Դուք երգում եք նաև ռեստորանային համալիրներում, դա Ձեր աշխատա՞նքն է:
- Այս պահին այո, դա իմ աշխատանքային միակ հոնարարն է, որով էլ կարողանում եմ այս երգերը ձայնագրել և տեսահոլովակ նկարահանել, աշխատում եմ տարբեր հեղինակների հետ:
- Ինչու՞ եք երգում հիմնականում ռաբիզ ոճում, չէ՞ որ Ձեր ձայնային հնարավորություններն ավելի մեծ են: Թե՞ կարծում եք, որ այդ ոճի երգերն ավելի պահանջված են:
- Այո, այս պահին գտնում եմ, որ հենց այս երգերն էլ ավելի պահանջված են, քան այն ինչ նախընտրում եմ լսել, որովհետև ես գրեթե ամեն երեկո աշխատում եմ Երևան քաղաքի տարբեր ռեստորանային համալիրներում և վերջապես ես այդ ոճում եմ գումար աշխատում: Եթե հետևեք իմ youtube-յան էջին, կտեսնեք, ես երգում եմ շատ տարբեր ոճերում:
- Անձնական կյանքից կցանկանա՞ք խոսել. ամուսնացա՞ծ եք:
- Ամուսնալուծված եմ և ունեմ մեկ որդի, ով այս պահին ծառայում է Հայաստանի հանրապետության հայկական բանակում:
- Հիմնականում որտե՞ղ եք ապրում և աշխատում: Ունե՞ք այլ մասնագիտություն:
- Ապրում եմ Երևան քաղաքի հարավ-արևմտյան Ա1 թաղամասում (Բանգլադեշում): Աշխատում եմ մի քանի տարուց ավելի «Արագած» սրճարանում, սա իմ երկրորդ մասնագիտությունն է, ես նաև ֆլեյտիստկա եմ:
- Շատ անկեղծ պատասխանեցիք հարցերին, որի համար շնորհակալ եմ, կարծում եմ նաև շատ գովելի է Ձեր մեջ այն հպարտությունը, երբ ներկայացրեցիք որդու բանակում ծառայելու հանգամանքը, կցանկանամ բարի ծառայություն այս դժվար օրերում, իսկ Ձեզ մեծ բեմեր և նորանոր հաջողություններ:
|