Երկրի առաջին միջուկային պատերազմը կարող է բռնկվել ոչ թե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, այլ Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ, համարում են ՄԱԿ-ի համալսարանի գիտնականները։Պատճառը կարող է լինել Հինդուստան թերակղզում խմելու ջրի օգտագործումը ու Ինդոս գետի ջրավազանի շուրջ հակամարտությունները։
Գիտնական Վլադիմիր Սմախտինի խոսքով «Ինդոս գետի ջրավազանը «ջրային ռումբ» է, որը կարող է պայթել ցանկացած պահի», իսկ դա ավելացնում է ջրի պակասն ու անուղղելի փոփոխություններ առաջացնում կլիմայում։ Բացի դրանից ջրային ռեսուրսների շուրջ հակամարտությունը սրվել էր, երբ Հնդկաստանը հայտնել էր, որ դադարեցնում է Ինդոս գետի հարցերով մշտական երկկողմանի հանձնաժողովի աշխատանքները, որը 1960-ից սկսած կանոնակարգում էր երկրների միջեւ ջրային հարաբերությունները։
Ռոբերտ Վիրսինգը՝ ՄԱԿ համալսարանի զեկույցի հեղինակներից մեկը, նշում է, որ Պակիստանի, Հնդկաստանի ու Չինաստանի միջեւ լարված հարաբերությունները խոսում են առաջիկա տարիներին հակամարտության զարգացման հավանականության բարձրացման մասին՝ այդ թվում միջուկային հարթությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ։