Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ ավետարանական եկեղեցին, Հոգեգալստական եկեղեցին աղանդներ ե՞ն: Մի՞թե սխալ չէ նրանց աղանդավոր անվանելը, չէ՞ որ նրանք էլ են հավատում և քարոզում խաչյալ և հարուցյալ Քրիստոսին:

Նարեկ Ավետյան
23:39, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
Հայ ավետարանական եկեղեցին, Հոգեգալստական եկեղեցին աղանդներ ե՞ն: Մի՞թե սխալ չէ նրանց աղանդավոր անվանելը, չէ՞ որ նրանք էլ են հավատում և քարոզում խաչյալ և հարուցյալ Քրիստոսին:
    

Առաջին սխալն արդեն այն է, որ ոմանք Ավետարանական կազմակերպությունը և հոգեգալստականների աղանդը եկեղեցի են անվանում: Ոչ, դրանք եկեղեցի չեն և չեն էլ կարող այդպես կոչվել:


     Հայ Առաքելական Եկեղեցու տեսանկյունից աղանդավորական է համարվում այն կառույցը, որը շեղված է պաշտոնապես ընդունված դավանությունից: Դավանաբանության մեջ մտնում է ոչ միայն Հավատո հանգանակը և Ս. Երրորդությունը: Եկեղեցու դավանաբանությունն իր մեջ ներառում է նաև սրբերի բարեխոսությունը, բարեպաշտական սովորույթները, արարողակարգերի, խորհուրդների հստակ և վարդապետորեն ապացուցված կատարումը և, ամենակարևորը, առաքելահիմն լինելը, այլ ոչ թե ժամանակի ընթացքում ինչ-որ մի տեղից ծագելը: Ճշմարիտ Առաքելական Եկեղեցին, Քրիստոսի սուրբ Առաքյալներից ժառանգած լինելով սարկավագական, քահանայական ու եպիսկոպոսական ձեռնադրության իրավունքն ու իշխանությունը, ունի յոթ Սուրբ Խորհուրդներ, որոնք կատարվում են միայն առաքելական օրենքով ձեռնադրված հոգևորականի ձեռքով: Այլ կերպ «երեց» դարձածները նման իրավունքը չունեն: Եթե իրենք չեն մերժում եկեղեցին, ապա ինչո՞ւ եկեղեցու մեջ չեն ներգրավվում: Ինչո՞ւ են իրենք իրենց զատված պահում` փորձելով նաև ուրիշների աչքին միասնական համարվել Հայ եկեղեցու հետ:


     Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9412 | 1 | 0
Facebook