Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անկախության 25-ամյա տարելիցին նվիրված մրցաշար

09:08, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Անկախության 25-ամյա տարելիցին նվիրված մրցաշար

Անկախության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են մեր դպրոցում: Սեմպտեմբերի 27-ին դպրոցի մարզադահլիճը լի էր աշակերտներով, ուսուցիչներով, ծնողներով: Իրենց մարզական հմտություններն էին ցուցաբերում դպրոցի աշակերտները: Մրցաշարի մեկնարկը կայացավ օրհներգի հնչյունների ներքո, ներս բերվեց դրոշը: Ելույթ ունեցան դպրոցի զինղեկ Էդվարդ կարապետյանը, ժյուրիի անդամ Վրեժ Աղաջանյանը: Ավագ դպրոցի սաները սպորտային ցուցադրական վարժություններով հանդես եկան: Մրցույթը 8-րդ Ա և 8-րդ Բ դասարանների՝ «Նժդեհ» և «Տիգրան Մեծ» թիմերի միջև էր: Խանդավառ էր հանդիսատեսը: Մրցաշարի ընթացքում հնչում էին երգեր, որոնք հանդարտեցնում էին մրցակիցների թեժ պայքարի լարվածությունը: Պարկերով, գնդակներով, օղակներով համարներ կատարեցին: «Նժդեհ» թիմը առաջատար դիրքերում էր: Մրցույթը եզրափակվեց հայրենասիրական երգերով, որով մեկ անգամ ևս ապացուցվեց, որ ցանկացած հաղթանակ ձեռք է բերվում երգի հզոր կանչերով:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մ. Առաքելյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3877 | 0 | 0
Facebook