Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Ռեհանի օգտակարությունը

Տաթևիկ շդֆդգֆ
16:47, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Ռեհանի օգտակարությունը
     Կանաչեղենի փնջում առաջինն աչքի է ընկնում ռեհանը: Խելացի մարդկանց նախընտրությունը ռեհանն է ի: Այն օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Յուրահատուկ համի շնորհիվ ռեհանը դուր է գալիս նույնիսկ ամենաքմահաճ գուրմաններին: Այն նաեւ խոհանոցային դիզայնի լավ միջոց է:
    
     Ռեհանի 15 օգտակար հատկությունները
    
     Ռեհանը բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր տոնուսը` առույգացնելով նույնիսկ քնկոտներին:
    
     Վերականգնում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը` չթողնելով, որ սնունդն, այսպես ասած, «կանգնի» ստամոքսում:
    
     Ժողովրդական բժշկությունն առաջարկում է ռեհանն օգտագործել՝ որպես հանգստացնող միջոց լոգանք ընդունելիս:
    
     Ռեհանի թուրմն օգնում է հազի, գլխացավի եւ բորբոքային երեւույթների դեպքում:
    
     Կարմրավուն կանաչու եթերայուղը բակտերիասպան հատկություն ունի:
    
     Սթրեսի դեմ արդյունավետ ազդեցություն է ունենում ռեհանի եթերայուղի արոմաթերապիան: Ընդամենը մի քանի րոպե շնչելով ռեհանի խտացված հոտը, ձեզ թեթեւացած կզգաք:
    
     Ռեհանի յուղը պակաս դրական ազդեցություն չունի նաեւ անքնության, միգրենի եւ հոտառության կորստի դեպքում:
    
     Ռեհանի յուղն օգնում է նաեւ ատամի ցավի դեպքում: Պետք է ընդամենը մեկ կաթիլ յուղ խառնել մեկ բաժակ ջրին ու օրվա մեջ 4-6 անգամ ողողել բերանը:
    
     Նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում շատ է օգնում ռեհանի թեյը: Պետք է մանր կտրտել տերեւները, ցողուններն ու ծաղիկները, մեկ ճաշի գդալ կտրտած բույսը լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, պահել 10 րոպե, հետո այդ թուրմով պատրաստած թեյն ընդունել մեկ քառորդ բաժակի չափով, օրը 4 անգամ:
    
     Նույն այդ թեյը կօգնի նաեւ փխսման եւ սրտխառնոցի դեպքում:
    
     Ամբողջ օրվա ընթացքում կպահպանվի ձեր բարձր աշխատունակությունը, եթե վաղ առավոտյան ռեհանի թեյ խմեք` մաքուր բնական մեղրով:
    
     Նրանք, ովքեր վատ են զգում ճանապարհորդելիս, կարող են ռեհանի մի տերեւ ծամել ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ու պահել այն բերանում` մինչեւ մեքենայից իջնելը:
    
     Հնդիկ բժիշկները պնդում են, որ ռեհանը պայքարում է օրգանիզմում առկա ազատ ռադիկալների դեմ, որոնք կարող են առաջ բերել քաղցկեղ:
    
     Ռեհանաջուրը փայլուն մազեր ունենալու ամենակարճ ճանապարհներից է:
    
     Ռեհանը նաեւ հագուստի ցեցի դեմ լավ միջոց է, այնպես որ պահարաններում կարող եք չոր ռեհանի տերեւներ պահել՝ ապահովելով նաեւ հաճելի բուրմունք:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14210 | 0 | 0
Facebook