Անցնում էի փողոցով և պատահական աչքովս ընկավ դպրոցի պատին նկարված դիմանկարը: Մոտեցա, նայեցի Վահեն էր, մեր Վահեն: Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը չի մոռանում իր հերոսներին:
Մի պահ քարացա ու կարծես անգիտակից նայում էի նկարին: Միակ բանը, որ ծագեց գլխումս դա առանձնահատուկ ձևով շնորհակալություն հայտնելն էր նկարչին:
Արսեն Պետրոսյան քեզ մի ամբողջ Հրազդան քաղաքի բնակչությունից շնորհակալություն: Կեցցես: