Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ագրարային համալսարանի արտադրատեսակները «Արմպրոդէքսպո-2016»-ի տաղավարում

Հովհաննիս Յան
11:24, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Ագրարային համալսարանի արտադրատեսակները «Արմպրոդէքսպո-2016»-ի տաղավարում

Գյուղատնտեսական մթերքներ, ոգելից ու հանքային խմիչքներ, մեղր, քաղցրանուշ մուրաբա, կաթնամթերք և հայ արտադրողները այլ ամենատարբեր բարիքներ ներկայացված են «Արմ-պրոդէքսպո-2016» ցուցահանդեսում, որին մասնակցում է 90 հայկական կազ-մակերպություն Երևանից ու մարզերից:

Հայկական հող ու ջրից սնվող բերք ու բարիքը կցուցադրվի մինչև հոկտեմբերի 23-ը՝ հայ ու արտասահմանցի սպառողին հնարավորություն տալով ծանոթանալ հայկական արտադրությանը, ներկայացնել Հայաստանում թողարկվող սննդի արտադրանքի լավագույն ապրան-քատեսակները, անմիջական գործարար կապեր հաստատել հայրենական արտադրողների և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների միջև, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման գործընթացը:


    

Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս սեփական արտադրանքով «Արմպրոդէքսպո - 2016» -ին մասնակցում է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, որի, բուհի համապատասխան կառույցները և ոլորտը ներկայացնող հագեցած տաղավա-րում ներկայացված են համալսարանի Ագրոկենսատեխնոլոգիայի, Խաղողապտղա-գինեգործության, Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնների վերջին շրջանի ձեռքբերումները: Ոչ բնական ճանապարհով աճեցվող «Մինի պալարներ», «Էլիտա», «Սուպեր էլիտա», «Սուպեր սուպեր էլիտա», «Ռեդ սկարլետ», «Նեվսկի» տեսակների կարտոֆիլի սերմերն անտարբեր չեն թողնում ոլորտով հետաքրքրված այցելուներին: Իսկ համալսարանի «Զովետկաթ» կաթնամթերքի տեսականին համտեսողներին ստիպում է մեկ անգամ ևս վերադառնալ տաղավար ու հետաքրքրվել, թե որտեղից կարելի է ձեռք բերել արտադրանքը: Տաղավարում ներկայացված են նաև Ագրարային համալսարանի փորձագետների մշակած խաղողի տեսակներից պատրաստված գինիները՝ «Նորավանք», «Սարդուր» և այլն:

Ներկայացված հարուստ արտադրատեսականու, տաղավարի ներկայանալի տեսքի և կազմակերպվածության համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանն արժանացավ ոսկե մեդալի և մասնակցության հավաստագրի:

«Արմպրոդէքսպո-2016» ցուցահանդեսի բացմանը` հոկտեմբերի 21-ին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և այլ հյուրեր: ՀՀ նախագահի այցով կարևորվեց հայաստանյան գյուղատնտեսական մթերք-ների արտադրությունը և զարգացումը: Հյուրերը ծանոթանացան հայկական արտադրության նոր տեսականուն, զրուցեցին ներկայացուցիչների հետ՝ քննարկելով հայկական գյուղատնտեսությունում առկա խնդիրները, դրանք լուծելու ճանապարհները և ընթացիկ ծրագրերը:
     Ցուցահանդեսի երկրորդ օրը հայկական արտադրանքը ներկայացնող տաղավարներով շրջեց նաև ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա բարձր գնահատեց Ագրարային համալսարանի դերը Հայաստանի Հանրապետության ագրարային համակարգի զարգացման, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող ֆերմերների պատրաստման գործում:

Վարչապետի այն հարցին, թե որքան արդիական են և ինչ սկզբունքներով են կազմվում համալսարանի ուսումնական պլանները, Ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը նշեց որ. «Ուսումնական պլանները կազմելիս հաշվի ենք առնում գործատուների պահանջները, արտերկրի առաջավոր ագրարային համալսարանների փորձը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներուժը և առանձնահատկությունները»:

Կառավարության ղեկավարը հետաքրքրվեց շրջանավարտների զբաղվածության խնդրով, ինչպես նաև բուհում դասավանդող մասնագետների տարիքով` կարևորելով երիտասարդ ու բանիմաց կադրերի ներգրավվածությունը բուհի դասախոսական աշխատանքում: Վարչապետը ծանոթանալով բուհի գիտական ներուժի և նորարական ձեռքբերումների հետ, հանձնարարեց համալսարանի կազմում գործող գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանի գիտնականների կողմից մշակված նոր տեխնոլոգիաները և նորույթները քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ և ներկայացնել կառավարությանը, որպեսզի հնարավոր լինի դրանք կյանքի կոչել արտադրության մեջ:
     Գյուղատնտեսական մթերքների արտադրության զարգացումն ու առաջընթացը, սպառումը երկրի ներսում և արտահանումը կարող են դառնալ հանրապետությունը ոտքի կանգնեցնելու լավագույն նախապայմանը, իսկ զարգացման կարևոր դերակատարությունը ոլորտի բանիմաց մասնագետների պատրաստման խնդիրն է, որը անվերապահորեն իրականացնում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:

Աղբյուրը` anau.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6069 | 0 | 0
Facebook