WikiLeaks-ի գաղտնազերծված նյութերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է ազդեցություն ունենալ ԱՄՆ քաղաքականության վրա: WikiLeaks-ի կայքում էլեկտրոնային նամակագրության վերանայումից հետո Ամերիկայի Հայկական ասամբլեան հայտնաբերել է Արտասհմանյան այնպիսի երկրներից, ինչպիսին Ադրբեջանն է, Արտասահմանյան գործակալների գրանցման օրենքին (Foreign Agents Registration Act — FARA) ենթակա գործակալների միջոցով նվիրատվությունների օրինականացումը քննարկող ընկերության աշխատակիցների նամակագրությունը:
Օրենքի համաձայն՝ այդ անձինք պետք է պարբերաբար հաշվետվություն ներկայացնեն արտասահմանյան կառավարությունների հետ փոխհարաբերությունների, նաեւ գործունեության, տարբեր միջոցառումների աջակցության համար տրամադրվող եւ վճարվող գումարների մասին:
Նախկինում Ասամբլեան մտահոգություն է հայտնել այնպիսի խմբերի պոտենցիալ հանցավոր գործունեության վերաբերյալ, որոնք կապ ունեն Թուրքիայում եւ Ադրբեջանում արտասահմանյան կազմակերպությունների հետ: Դրանից զատ, ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի վարչությունը եւ Նեկայացուցիչների պալատի էթիկայի կոմիտեն այն եզրակացության են հանգել, որ Կոնգրեսի 9 անդամներ եւ նրանց աշխատակազմի ավելի քան 20 ներկայացուցիչներ ուղեւորություններ են կատարել, որոնց դիմաց վճարել են Ադրբեջանի եւ Թուրքիայի արտասահմանյան ընկերությունները:
«Ադրբեջանի ռազմավարությունն այն է, որ ազդի ԱՄՆ քաղաքական գործիչների վրա՝ այն դեպքում, երբ Ալիեւի ռեժիմը շարունակում է իր քաղաքացիներին զրկել հիմնարար իրավունքներից եւ ազատություններից», - նշել են Ասամբլեայից: