Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Պայծառատեսը` Կարեն Կարապետյանի և Կարեն Դեմիրճյանի նմանության առեղծվածի և վարչապետին սպասվող խոչընդոտների մասին

Տաթևիկ շդֆդգֆ
15:24, շաբաթ, 22 հոկտեմբերի, 2016 թ.
Պայծառատեսը` Կարեն Կարապետյանի և Կարեն Դեմիրճյանի նմանության առեղծվածի և վարչապետին սպասվող խոչընդոտների մասին

Համացանցային օգտատերերից շատերը նկատել են, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանն ունեն արտաքին նմանություն:

Բացի այդ, ոմանք կարծում են, որ ՀՀ նորանշանակ վարչապետը Կարեն Սերոբիչի նման սիրում է պարզ ու անմիջական շփվել ոչ միայն ժողովրդի հետ, այլ նաև այդպիսին լինել կառավարության նիստերի ու հանրային տարբեր միջոցառումների ընթացքում:

Նաև նշում են, թե Կարեն Կարապետյանը հնարավորություն ունի վայելել այն սերն ու հարգանքը, որը ժողովուրդը տածում էր Կարեն Դեմիրճյանի նկատմամբ:

Այս նմանությունը, սակայն, պայծառատես Կարեն Ափոյանը պարզապես սովորական պատահականություն է համարում և ոչ ավելին:

«Իհարկե, արտաքին նմանություն կարող է լինել, սակայն իմ կարծիքվ` առաջնորդվել միայն արտաքինով և նրան համարել Կարեն Դեմիրճյանի գործի շարունակող, սխալ կլինի: Կարեն Դեմիրճյանի որդին իրեն արտաքնապես ավելի է նման, բայց թե’ բնավորությամբ, թե’ իրենց ծավալած գործունեությամբ նրանք տարբեր են: Հստակ կարող եմ ասել, որ Կարեն Կարապետյանը չի եկել պարզապես վարչապետ դառնալու համար, նա եկել է հատուկ ծրագրով, կոնկրետ առաքելությամբ` եկել է այս երկրում ինչ-որ բան փոխելու համար: Նրան այդ պաշտոնը կարող է նույնիսկ շատ բաներում խանգարել, կան ներքին գործոններ, որոնց մասին մենք այնքան էլ տեղյակ չենք, մենք չգիտենք, թե ինչեր են պլանավորվում, ինչեր են խմորվում», -Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում իր տեսակետը հայտնեց Կարեն Ափոյանը:

Մեր զրուցակիցը անդրադարձավ նաև քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին և հասարակության վրա դրա ունեցած ազդեցությանը:

«Որքան էլ մեր երկրի համար մտահոգվող որոշ ղեկավարներ փորձում են բարեփոխումներ անել, այնուամենայնիվ, կա թաքնված անտեսանելի ուժ, որը դրսից է ու նպատակաուղղված է թուլացնել մեր երկիրը՝ օգտագործելով տարբեր գործոններ: Մեր ներքաղաքական վիճակը բավականին լարված է ու խառը` թե’ արտաքին, թե’ ներքին առումով: Դրա համար Կարեն Կարապետյանի ներկայությունը մեր քաղաքական դաշտում կարծես էլեկտրական հոսանք տվեց շատերին: Նրա ներկայությամբ պայմանավորված` շատ բաներ են կարգավորվելու, շատ բաներ են իրենց տեղը ընկնելու, բացթողումները, որոնք մինչ այդ եղել են, կարգավորվելու են: Ճիշտ է, այդ դրական փոփոխությունը դանդաղ է լինելու, սակայն անպայման լինելու է: Մեզ կտրուկ փոփոխություն պետք էլ չէ, քանի որ մենք դեռ դրան պատրաստ չենք այս պահին», - ասաց մեր զրուցակիցը:

Պայծառատեսը, սակայն, զգում է, որ Կարեն Կարապետյանին դեռ բազմաթիվ խոչընդոտներ են սպասվում, որոնք նրա համար կարող են ստեղծել հատկապես պաշտոնաթող անձինք:

«Շատերը կարող են ասել, որ սա հերթական խաղ է, բայց ես սրտացավություն տեսնում եմ նրա կողմից մեր ազգի նկատմամբ: Բայց թե ինչքանով նրա մոտ ամեն ինչ կհաջողվի, ադյո՞ք նա կշարունակի այն նույն տեմպով, որով որ սկսել է, արդյո՞ք նրա թիմակիցները նրան կաջակցեն այս հարցում, մի փոքր հակասական է: Այստեղ շատ կարևոր նրբություն կա. Կարեն Կարապետյանը միայնակ ոչինչ չի կարող անել, դա պետք է իր թիմակիցները գիտակցեն: Պաշտոնաթող անձանց հետ կա ներքին լարվածություն, ներքին կոնֆլիկտ, որը կարող է այս պահին չարտահայտվել, սակայն վաղ թե ուշ դրսևորվելու է: Կարեն Կարապետյանի պաշտոնավարության սկիզբը խոստումնալից է, բայց կան գործոններ, որոնք կխանգարեն Կարեն Կարապետյանին այս տեմպով աշխատել: Պաշտոնաթող անձանց, նախկինում կառավարման համակարգի ու ներկայիս ղեկավարների միջև աշխատելաոճերի տարբերություն կա, որը կբերի ներքին բախումների, միջանձնային հարբերությունների բարդացման, կոնֆլիկտի, կլինեն մանր ու մեծ ձևական ձերբակալություններ», զրույցը եզրափակեց պայծառատես Կարեն Ափոյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4626 | 0 | 0
Facebook