Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես սովորել արագ «կարդալ» մարմնի լեզուն

Տաթևիկ շդֆդգֆ
22:58, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Ինչպես սովորել արագ «կարդալ» մարմնի լեզուն

Քո զրուցակիցը կարող է փորձել ամեն կերպ վերահսկել ձայնի հնչերանգը, խոսելաոճը կամ նույնիսկ շարժուձեւը, բայց կգա մի պահ, երբ նա միեւնույն է կմատնի իրեն։ Բանն այն է, որ իրենց մարմինը իդեալական վերահսկել կարողանում են թերեւս միայն փորձառու հետախույզները, ընդ որում նրանք տարիներով սովորում են այդ հմտությունը։

Կան մի շարք շարժումներ, որոնք առավելագույն ճշգրտությամբ ցույց են տալիս այս կամ այն զգացմունքը։ Եվ ոչ բոլորը գիտեն, որ զրուցակիցը կարող է «կարդալ» դրանք։ Եվ այսպես, եթե ուզում ես դիմացինի շարժումներով հասկանալ նրա մտքերը, քեզ նախ օգտակար կլինեն հետեւյալ մի քանի խորհուրդները։

Որոշ շարժումներ կարող են երկակի մեկնաբանություն ունենալ։ Օրինակ՝ մարդը կարող է անընդհատ վերնաշապիկի օձիքից բռնել, եթե նա ստում է, կա’մ եթե շոգում է, կա’մ նեղվում ինչ-որ բանից։ Այնպես որ, պետք է հետեւել զրուցակցի ընդհանուր շարժուձեւին, նոր միայն եզրակացություն անել։

Եթե գիտեք, որ զրուցակիցդ հակված չէ շարժումներով կամ դիմախաղով զգացմունքներ արտահայտել, փորձեք երկու հակասական նախադասություն ասել։ Այդ պահին հետեւեք նրա ունքերի դիրքին, շուրթերի գծին ու հայացքին։ Որպես կանոն այդքանը բավական է հասկանալու համար մարդու արձագանքը ձեր ասածին։

Եթե մարդը ակնհայտ անմիջականություն է դրսեւորում՝ գրկախառնություններ, համբույրներ եւ այլն, բայցեւայնպես անընդհատ ձեռքերը գրպաններում է պահում կամ էլ կրծքին ծալած, դա թաքնված հակակրանքի բացահայտ նշան է։ Ավելի լավ է նման մարդուց հեռու մնաք։

Ուշադրություն դարձրեք ձեր զրուցակցի ձախ կողմին՝ եթե իհարկե նա ձախլիկ չէ։ Ձախ կողմը վերահսկելն ավելի դժվար է, հետեւաբար այն ավելի լավ կհուշի այն, ինչ մարդը փորձում է թաքցնել։

Ենթագիտակցաբար սուտասանը կփորձի բերանը փակել ձեռքով։ Սովորաբար նա մատով կամ ափով այտին է սեղմում՝ ասես փակելով բերանը։ Ի դեպ, եթե ձեր խոսելու ժամանակ է մարդն այդպիսի շարժում անում՝ ուրեմն նա ձեզ չի հավատում, կամ նրա համար տհաճ է ձեր ասածը։

Քիթը տրորելը, շրթի վրա առաջացած փոսիկը, մատով կամ ոտքով շրջաններ գծելը նույնպես վկայում են, որ ձեր զրուցակիցն անկեղծ չէ։

Հայացքը մի կողմ տանելը ստելու կամ էլ սուտը թաքցնելու նշան է, ներքեւ իջեցնելը՝ անվստահության ու վախի, վերեւ տանելը՝ ձանձրույթի ու անտարբերության, որոշակի առարկայի սեւեռելն էլ վկայում է այն մասին, որ այդ մարդն այդ պահին բոլորովին այլ խնդիրներ ունի ու զրույցը նրան հետաքրքիր չէ։

Ականջին ձեռքով դիպչելը հուշում է, որ զրուցակիցը ուզում է արտահայտվել ու համամիտ չէ ձեր ասածին։ Երբեմն դա նաեւ ուժգնացող ագրեսիվության նշան է։

Գրագետ ու փորձառու սուտասանները կարողանում են իրենց հավասարակշռված պահել, դրա համար էլ այդ իրավիճակում դուք ավելի լավ է կողմնորոշվեք նրա զարկերակի հաճախությամբ՝ նայելով վզի ներքեւի ջղին, կամ՝ անհանգիստ հայացքով, աչքերն արագ – արագ թարթելով ու դեմքի գույնով։

Եթե դուք աշխատանքի բերումով պետք է անընդհատ շփվեք մարդկանց հետ, նաեւ ուշադրություն դարձրեք, թե ինքներդ ինչպես եք շփվում։ Չափից զգացմունքային դիմախաղը, ձեռքի տակ հայտնված առարկաները անընդհատ վերցնելը ու հագուստն անընդհատ ուղղելը անկեղծ զրույցի չեն տրամադրում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4651 | 0 | 0
Facebook