Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր հավաքանը կամային պայքարում 1։2 հաշվով պարտվեց Լեհաստանի ընտրանուն

01:50, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Մեր հավաքանը կամային պայքարում 1։2 հաշվով պարտվեց Լեհաստանի ընտրանուն

Այսօր Վարշավայի «Ազգային» մարզադաշտում ավարտվեց 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Լեհաստան – Հայաստան հանդիպումը։ Մեր հավաքանը կամային պայքարում 1։2 հաշվով պարտվեց Լեհաստանի ընտրանուն։

Հանդիպման 30-րդ րոպեին մեր թիմի պաշտպան Գաել Անդոնյանը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից: Թիմերն ընդմիջման գնացին ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

Հանդիպման երկրորդ խաղակեսի 48-րդ րոպեին Հրայր Մկոյանը դարձավ ինքնագոլի հեղինակ, սակայն 2 րոպե Մարկոս Պիզելին վերականգնեց հաշվի հավասարությունը։ Մեր տղաները շատ լավ էին գործում, բարձունքում էր դարպասապահ Արսեն Բեգլարյանը։ Հանդիպման ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին Արաս Օզբիլիզը կարող էր գրավել վճռել հանդիպման ելքը, սակայն չստացվեց։ Գործեց ֆուտբոլի չգրված չարաբաստիկ օրենքը: Ավելացրած 5-րդ րոպեին մեր հավաքանի դարպասը գրավեց Ռոբերտ Լևանդովսկին։

Աղբյուրը` haystar.do.am mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4859 | 0 | 0
Facebook