Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ՈԳԻ» ՆՈՐԵԼՈՒԿԸ ՆԱԵՎ ԳՐԱԳՈՂ Է

Hasmik
Հեղինակ`
Hasmik
17:00, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
«ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ՈԳԻ» ՆՈՐԵԼՈՒԿԸ ՆԱԵՎ ԳՐԱԳՈՂ Է

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ

ՊԱՏՃԵՆԸˋՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

Աղետից հետոˋ 90-ական թվականներին իմ հեղինակային հաղորդաշարի համար նկարահանված տեսանյութը, որը պատմում էր «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկայի կողմից (տնօրենˋ Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյան) ապօրինի ձեռք բերված մանկահասակ երեխաների համար օգնություն ուղղարկված կաթի փոշու մասին, ի սկզբանէ գտնվել է իմ անձնական արխիվում:

Ի զարմանս ինձ 2016 թվականի սեպտեմբերի 30-ին «Շանթ» ՀՌԸ - ն հեռարձակում է ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի դեմ հակաքարոզչական տեսանյութ, որտեղ օգտագործված է իմ հեղինակային հարցազրույցը: Տեղյակ եմ պահում Ձեզ, որ նյութը հեռուստաընկերությանն էր տրամադրել «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, վերտաrությամբ, թե իբր տեսանյութը վերցված է ՆԳ նախարարության արխիվից:

ա. Եթե տեսանյութը վերցված էր ՆԳ նախարարության արխիվից, ինչպես իրենք են անվանում ՀՀ ոստիկանությանը, ապա ինչ հիմքով է այն տրամադրվել սույն անձանց:

բ. Նույնիսկ եթե տրամադրվել է, ապա նույնպես խախտվել է իմ հեղինակային իրավունքը, խախտելով նաև ՀՀ օրենսդրությունը:

գ. Բացառվում է, որ տեսանյութը գտնվեր ոստիկանության արխիվում, քանի որ նյութը հեռարձակվել է Հանրային հեռուստատեսությամբˋ իմ հեղինակած «Անիշխանություն» հաղորդաշարի ժամանակ:

դ. Ավելինˋ հնարավոր եմ համարում, որ տեսանյութը տրամադրվել է անձամբ Սամվել Բալասանյանի կողմից, քանի որ սրանից շուրջ 5 տարի առաջ, երբ ինքը դեռ ԱԺ փոխնախագահ էր, մի քանի անգամ խնդրել է ինձ նայել այդ տեսաժապավենը: Չմերժելով խնդրանքը տեսաժապավենը (VHS) ես տարել եմ գարեջրի գործարանին կից նրա նստավայր, որտեղ նրա օգնականը պատճառաբանեց, որ դիտելու համար հարմարանք չունեն…

Ես առանց կասկածի ժապավենը թողել եմ իրենց մոտ հետագայում վերցնելու պայմանով, որն էլ մեծ դժվարությամբ ետ եմ բերել:

Եթե պարոն Բալասանյանը այնքան անբարո է գտնվել, որ ինձնից թաքուն տեսաժապավենը արտագրել է և այսօր օգտագործում է որպես հակաքարոզչություն, ապա անձամբ ինքը, կամ իր մարիոնետ «Գյումրեցու ոգի» կուսակցություն կոչվածը պատասխան են տալու իմ հեղինակային իրավունքը ոտնահարելու և իմ հեղինակած տեսանյութը հակաքարոզչության նպատակով օգտագործելու համար:


    

Հ.Գ. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին

Խնդրում եմ հաստատել կամ հերքել սույն տեսանյութը եղե՞լ է Ձեր արխիվում թե ոչ, և եթե եղել է, ինչ հիմքով է այն տրամադրվել «Գյումրեցու ոգի» կուսակցությանը:

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5300 | 0 | 0
Facebook