Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժողովուրդը հավատում և վստահում է Գագիկ Ծառուկյանին: Աբովյան քաղաքի 《ԳԱՐՈՒՆ -7》 համատիրության նախագահ` Վահե Հարությունյան

Ani
Հեղինակ`
Ani
22:18, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Ժողովուրդը հավատում և վստահում է Գագիկ Ծառուկյանին: Աբովյան քաղաքի 《ԳԱՐՈՒՆ -7》 համատիրության նախագահ` Վահե Հարությունյան

Այսօր Հայաստանի Հանրապետութնը ներքին ու արտաքին բարդագույն մարտահրավերներ է դիմագրավում: Իշխանության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականութւյան հետևանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահությունն ապագայի հանդեպ և արմատական բարեփոխումներ է պահանջում:

Մեր համոզմամբ` առկա խնդիրները հնարավոր է լուծել երկրում համերաշխության մթնոլորտ ձևավորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով:

Երբ ասում ենք, թե անհրաժեշտ է հասարակական եւ քաղաքական դաշտի համախմբում՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, երեւի շատերը պատկերացնում են այդ համախմբումը որպես միագույն, խիստ կենտրոնացված միավորում կամ էլ մտածում են, որ միասնությունն ինքնանպատակ է: Իրականում այդպես չէ եւ չի էլ կարող լինել:

Միասնականությունը չի կարող ո՛չ ինքնանպատակ լինել, ո՛չ էլ արհեստական բնույթ կրել, այսինքն՝ այն չի կարող կայանալ ցանկացած պահի, ցանկացած պայմաններում, ինչ-որ մեկի ցանկությամբ:

Հասարակական զարգացման բնականոն օրինաչափություններով պայմանավորված միավորման փուլերին հաջորդում են տարանջատման շրջանները, եւ հակառակը: Նոր համախմբման փուլը հասունանում է: Հասունանում է ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքով, այլ որովհետեւ հասունանում են հասարակական առարկայական պահանջարկն ու պայմանները:

Վերջնականապես սպառվում է իշխանական համակարգի ասելիքը, սպառվում են նաեւ իշխանության հետ որոշ շրջանակների կոմպրոմիսային համագործակցության փաստարկները: Իհարկե, նոր համախմբումը չի կարող եւ չի լինելու նախկինում համախմբված բոլոր ուժերի արհեստական վերամիավորում: Դեռ հակառակը՝ հին միավորումից մնացած շատ ուժեր պարզապես մոռացության են մատնվելու, եթե չասենք՝ նետվելու են պատմության գիրկը՝ նոր միավորման կայացմամբ, որովհետեւ նոր, լայն համախմբումը նոր սահմաններ է գծելու, ինչը ոչ բոլորի հաշվարկների մեջ է մտնում: Այլեւս հնարավոր չի դառնա երկու քարի արանքը մնալ՝ հասունացող քաղաքական իրավիճակը թելադրելու է հստակ կողմնորոշում:

Իշխանության խոսքը սպառվել է, մնում է պարզել, թե ինչ ասելիք ունի հասարակությունը: Ոչ ոք ի զորու չէ միայնակ լուծելու Հայաստանում առկա խնդիրները: Դրանք հաղթահարելու համար պետք է միավորվեն երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերն ու անհատները:

Մենք չենք կարող լինել անտարբեր, երբ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում, եկել է համախմբվելու, ուժերը միավորելու ժամանակը: Բոլոր ջանքերն ու ձգտումները միևնույն նպատակի շուրջ են՝ ունենալ այն Հայաստանը, որտեղից մարդիկ ոչ թե փախչել են ցանկանալու, այլ ձգտելու են վերադառնալ:

Մենք չենք կարող լինել անտարբեր, երբ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում, եկել է համախմբվելու, ուժերը միավորելու ժամանակը:

Բոլոր ջանքերն ու ձգտումները միևնույն նպատակի շուրջ են՝ ունենալ այն Հայաստանը, որտեղից մարդիկ ոչ թե փախչել են ցանկանալու, այլ ձգտելու են վերադառնալ:

Անհրաժեշտ է գիտակցել, որ անգամ եթե մեզ հետաքրքրում է միայն մեկ հարցի լուծում, մենք միևնույն է պետք է ձգտենք համախմբման և ուժերի համադրման, քանի որ ընդհանուր ու փոխլրացնող պայքարը կտասնապատկի ու կհարյուրապատկի թեկուզ առանձին մեկ հարցով հաջողության հասնելու մեր հնարավորությունները։

Մենք չպետք է սպասենք, որպեսզի հետևանքները դառնան անդառնալի, այլ արդեն այսօր նոր համախմբան եզրերգ փնտրելով ու գտնելով, միասնական փաթեթային ծրագրեր մշակելով պարտավոր ենք գրագետ ու հեռանկարային աշխատանքներ տանել, որպեսզի մեր երկրում և մեր ժողովրդի համար ստեղծված ծանր խնդիրները մեղմվեն:

Գագիկ Ծառուկյանն այն բացառիկ անձն է, որ մշտապես մնում է նախաձեռնողի դերում, ամենածանր իրավիճակում ստանձնում համախմբողի և առաջնորդի դերը և հստակ ուղիներ առաջարկելով թե ինչպես կարելի է փոխել ստեղծված ծանր իրականությունը:

Ժողովուրդը հավատում և վստահում է Գագիկ Ծառուկյանին:

Դա մեզ մեծ ոգևվորություն և պատասխանատվության զգացում է տալիս: Միևնույն ժամանակ գտակցում և համողվունք որ ժողովրդի համար և ժողովրդի հետ չկան չլուծվող խնդիրներ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
7479 | 0 | 0
Facebook
COMMENT.am