ԴԱՅԱԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՒ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագետները, հաշվի առնելով գործատուների ցանկությունները և աշխատանքին ներկայացվող մասնագիտական պահանջները, մշակել են ծրագիր՝ նպատակ ունենալով պատրաստել կիրթ, բանիմաց, հմուտ, գործատուների կողմից միշտ պահանջված, վստահելի դայակներ: Դայակների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացի բազային գիտելիքների և հմտությունների ձևավորման փուլը կազմում է 64 ժամ: Տվյալ դասընթացը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են աշխատել կամ արդեն իսկ աշխատում են՝ որպես դայակ: Դասընթացի նպատակն է ձևավորել դայակի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ և հմտություններ: Դայակները ձեռք կբերեն առաջին բուժօգնության և հոգեբանա-մանկավարժական պատրաստվածություն: Այս դասընթացը կարող է օգտակար լինել նաև մանկավարժների, հոգեբանների և ծնողների համար՝ ձեռք բերելու երեխայի խնամքին, դաստիարակությանն առնչվող կարևոր գիտելիքներ: Դասընթացն անցկացվում է փոքր խմբերով՝ նպատակ ունենալով ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր մասնակցին: Ծրագիրը բաղկացած է 4 փուլից. 1-ին Փուլ – Դայակի տեղն ու դերը ընտանիքում, պարտականություններն ու իրավունքները, մասնագիտական էթիկան: Տվյալ փուլը միտված է խորացնելու և համալրելու մասնակիցների գիտելիքները մասնագիտական գործունեության և ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ, ձևավորել միջանձնային արդյունավետ հարաբերությունների կառուցման և պրոբլեմային իրավիճակների հաղթահարման համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ: 2-րդ Փուլ- Երեխայի հոգեբանություն: Մեծանում և զարգանում ենք /0-ից-3տ./ և /3-ից-6 տ./ Տվյալ փուլն ուղղված է վաղ և նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ընտանիքներում աշխատող դայակի հոգեբանամանկավարժական բանիմացության, մասնագիտական որակների և հմտությունների ձևավորմանը: Մասնակիցները կծանոթանան տարբեր տարիքի երեխաների հոգեբանությանը, կիմանան, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ երեխայի բնականոն և լիարժեք զարգացման համար, ինչ օգտակար խաղեր կարելի է կիրառել տվյալ տարիքի երեխաների հետ աշխատանքում, ինչպես օգնել ընտանիքին մեծացնել խելացի, հետաքրքրասեր, շփվող և կենսուրախ երեխա: 3-րդ փուլ –Առաջին բուժօգնություն: Ռեժիմ: Սննդակարգ: Տվյալ փուլն ուղղված է առաջին բուժօգնության, օրվա ռեժիմի առանձնահատկությունների, սննդի ու սննդակարգի վերաբերյալ պրակտիկ հմտությունների ձեռքբերմանն ու մշակմանը: 4-րդ փուլ- Ժամանակակից հոգեբանական տեխնիկաների և հնարքների կիրառումը երեխայի զարգացման և դաստիարակության հարցում: Պրակտիկում Տվյալ փուլը ներառում է տարբեր տարիքային խմբերին համապատասխան զարգացնող վարժությունների, խաղերի ուսուցում, ձեռքի աշխատանքների հմտությունների զարգացում և այլ պրակտիկ իմացություններ, որոնք անհրաժեշտ են երեխայի զարգացման տարբեր փուլերի ընթացքում: Դասընթացի յուրաքանչյուր փուլի արժեքը՝ 19.000 դրամ: Բոլոր փուլերին գրանցվելու և մասնակցելու դեպքում ամբողջական արժեքը՝ 72.000 դրամ: Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14: Հասցե՝ Մաշտոցի 40: Էլ.փոստ՝ info@hogeban.am Դայակների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ նշվածwww.hogeban.am կայքում: |