Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց դիմում֊ նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Իրավունք
Մամուլի խոսնակ`
Իրավունք
16:52, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
Բաց դիմում֊ նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հարգելի պարոն նախագահ, ես՝ Արաքսյա Գրիգորյանս, դիմում եմ Ձեզ անզորությունից
     դրդված, հուսալով, որ թույլ չեք տա մարի որդեկորույս մոր արդեն փշրված
     հավատը արդարության հանդեպ։ Սույն թվականի ապրիլի 3- ին ժամը 2-ի
     սահմաններում Աբովյանի Հանրապետության խաչմերուկում 25 ամյա Սերյոժա
     Աղոյանի վարած մեքենան հարվածել է Շանթ Մանուկյանի վարած մեքենային։
     Ապրիլի երկուսին, երբ պատերազմական ծանր իրավիճակ էր սահմանին, երբ բազում
     երիտասարդներ իրենց կյանքն էին կորցնում մեր իսկ խաղաղության համար, Ս.
     Աղոյանը խրախճանքների մեջ էր։ Նա ոչ սթափ վիճակում (խմածության աստիճանը
     գերազանցել է թույլատրվածից երեք անգամ ավել) վարել է մեքենան շատ մեծ
     արագությամբ և անտեսելով կարմիր լույսը, սարսափելի ուժգնությամբ հարվածել
     է կանաչ լույսով խաչմերուկը հատող մեքենային, որի հետնամասում նստած է
     եղել որդիս։ Երեք օր ու գիշեր պայքարելուց հետո տղաս այդպես էլ
     գիտակցության չգալով հեռացավ մեզանից։ Սերյոժա Աղոյանը մինչ օրս
     ազտության մեջ է, թեև քրեական գործի նախաքնությունն ավարտվել է և գործով
     առկա ապացույցները փաստում են նրա մեղավորությունը։ Չարենցավանի դատավոր Հովհաննես Ավագյանը մերժել է քննիչի հայցը և ամուսնուս միջնորդությունը Ս. Աղոյանին կալանավերելու մասով։ Ս.Աղոյանը երկրապահ կամավորականի որդի է։ «Երկրապահ» հայրը թերացել էր դաստիարակել որդուն, սովորեցնել, որ ոչ սթափ վիճակում մեքենա չեն վարում, որ արագությունը չեն գերազանցում, որ մարդ չեն սպանում։ Եվ հիմա էլ հայրը անում է ամեն ինչ, որպեսզի որդին խուսափի պատասխանատվությունից, պատճառաբանելով նրա առողջական վիճակը (ինչին խիստ կասկածում եմ, փաստաթղթերով՝ միգուցե, բայց ոչ իրականում) ։ Ու հիմա էլ նրանք հավատով սպասում են, որ իրենց որդին համաներում պիտի ստանա։ Երբեք, եթե մարդասպանին ներում շնորհվի, հետևություն կանեմ որ խրախուսում եք մարդասպաններին ու ես վերջնականապես կկորցնեմ հավատս արդարության հանդեպ։ Մի՞ թե երկրապահ կամավորականը չի գիտակցում, որ իր որդին չէր հայտնվի այս իրավիճակում, եթե ինքը չօգներ նրան խուսափել նախկինում գործած հանցանքների պատասխանատվությունից։
     Ես և ամուսինս դաստիարակել ենք արժանավոր ՀՀ քաղաքացի։ Որդիս ծառայել է ԼՂՀ ում։ Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի։ Զորացրվել է որպես ավագ սերժանտ։ Սովորում էր ԵՊՏ համալսարանի 2- րդ կուրսում։ Որդիս լի էր կյանքով ու նախագծերով։ Որդուս կորուստը փշրեց մեր երբեմնի երջանիկ ընտանիքը։ Կյանքից հեռացավ մի լուսավոր 21 տարեկան պատանի, որովհետև Ս. Աղոյանը, հովանավորչության ու անպատժելիության մթնոլորտում, կարծում է իրեն ամեն ինչ կարելի է։ Չգիտեմ ինչպես կոչել մեկին, ով պատերազմական լարված իրավիճակի ու տասնյակ զոհերի պարագայում հայտնվում է ընկերուհու հետ խրախճանքների մեջ։ Ու նման մարդու արարքը որակե՞լ անզգուշություն։ Ոչ, սա ոչ դիտավորյալ սպանություն է և ոչ թե անզգուշություն։ Ոչ սթափ վարորդը պոտենցիալ մարդասպան է։ Միակ տարբերությունը մարդասպանի և ոչ սթափ վարորդի այն է, որ ոչ սթափ վարորդը նախապես չի ընտրում իր զոհին։
     Պարոն Նախագահ, հավատով դիմում եմ Ձեզ, հետևողական եղեք այս քրեական գործի դատավարությանը և թող Ս. Աղոյանը խստագույն պատիժ կրի տղայիս կյանքը խլելու ու մեր կյանքերը փշրելու համար։
    
    
     Խորին հարգանքով՝ Արաքսյա Գրիգորյան
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4382 | 0 | 0
Facebook