Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴերՀովայի ծննդյան տարեդարձը Շվեդիայում եւ Սիրուշոյի երկրպագուներին մատուցվելիք անակնկալը :)

Anahit Gaboyan
Հեղինակ`
Anahit Gaboyan
13:30, կիրակի, 24 փետրվարի, 2013 թ.
ԴերՀովայի ծննդյան տարեդարձը Շվեդիայում եւ Սիրուշոյի երկրպագուներին մատուցվելիք անակնկալը :)

ԴերՀովան երեկ` փետրվարի 22-ին, նշել է իր ծննդյան 39-րդ տարեդարձը: Երգահան-գործիքավորողը տոնն անցկացրել է Շվեդիայում` ընտանեկան ջերմ ու հանգիստ մթնոլորտում: Նրա փոխանցմամբ` այս երկիր է մեկնել դեռ դեկտեմբերին` քրոջն ու նրա ընտանիքին այցելության:

Հայաստանից բացակայելու ընքացքում Հարություն Տեր-Հովակիմյանն ունեցել է գործնական մի քանի հանդիպում եւ հասցրել է ելույթ ունենալ Կանադայում. "Համերգներից մեկը կայացել է Սիլվա Հոկաբանի, իսկ մյուսը` Մասարիի հետ":
     BRAVO.am-ի հետ զրույցում ԴերՀովան ասել է, որ անհամբեր սպասում է տուն վերադառնալուն, քանի որ պլանավորած համագործակցություններ ունի, որոնք պետք է սկսել ու ավարտի հասցնել."Դրանցից մեկը Ռազմիկ Ամյանի հետ է, հաջորդը` Նարեկ Մակարյանի, եւ էլի նոր ու հետաքրքրիր որոշ համագործակցություններ էլ կլինեն, որոնց մասին կպատմեմ առաջիկայում:) ":
     Հայաստան վերադառնալուն պես ԴերՀովան պատրաստվում է նաեւ անակնկալ մատուցել Սիրուշոյի երկրպագուներին` ներկայացնելով երգչուհու "ՊռեԳոմեշ" ստեղծագործության ռեմիքս տարբերակը:
    
    
     BRAVO.am

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4294 | 2 | 0
Facebook