Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայտնի է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանի ներկայացուցչի անունը

Anahit Gaboyan
Հեղինակ`
Anahit Gaboyan
13:08, կիրակի, 24 փետրվարի, 2013 թ.
Հայտնի է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանի ներկայացուցչի անունը

esyes.am-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ այսօր «Առաջին ալիքի» եթերում ընտրվելու է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» -ի հայաստանյան մասնակիցը: Ընտրությունն արդեն արված է: Մրցույթի հայ ներկայացուցիչը 17-ամյա Վահագն Մարգարյանն է:

Նշենք, որ նախընտրական փուլին մասնակցել էին 16-21 տարեկան 20 պարող: Նրանցից 11-ն անցել էին եզրափակիչ և այսօր պայքարում էին «Եվրատեսիլի» ուղեգրի համար:

Տեղեկացնենք, որ ըստ այս մրցույթի կանոնների՝ պատանի պարողը պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին:

Հաղթողն ընտրվել է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որի անդամներն էին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Ռուբեն Մուրադյանը և հայկական պարի մենապարուհի Լիանա Հակոբյանը:

Հայաստանն առաջին անգամ է մասնակցում «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» -ին: Մրցույթը կկայանա հունիսի 14-ին:
    
     esyes.am


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4583 | 0 | 0
Facebook