Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու վեց երեխաների կյանքը

Xachik Simonyan
Հեղինակ`
Xachik Simonyan
22:03, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2016 թ.
Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու վեց երեխաների կյանքը
     Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին ուներ 4 որդի ու 2 դուստր՝ Անահիտը, Արամը, Աշոտն ու Ռուբենը (երկվորյակներ), Կարենը և Մարգարիտը։ Ավագ երեք որդիները կամավոր մեկնել են ռազմաճակատ։ Կրտսեր որդին՝ Կարենը, շատ փոքր էր այդ ժամանակ։
     Արամը զոհվել է Զանգիբասարի կռիվներում, Աշոտը զոհվել է Ղարաքիլիսայի ճակատամարտում։ Ռուբենը գերի է ընկել Կարսի անկման ժամանակ, 1920-ի հոկտեմբերին: Սկզբում կարծում էին, որ սպանվել է, բայց հետո պարզվել է, որ Քյազիմ Կարաբեքիրը նրան վերցրել է որպես իր վարորդ, քանի որ եղել է գրագետ ու տեխնիկային տիրապետող մարդ: Նա մեքենայով փախուստի փորձ է արել և բռնվելուց հետո դատապարտվել ցմահ բանտարկության: Երբ դատից հետո Կարաբեքիրն իմացել է, որ իր վարորդը Հայաստանի առաջին վարչապետի որդին է, նրան ասել է. «Հայրդ այնքան բարձր մարդ է, որ իր որդու և մյուս հայ զինվորների միջև տարբերություն չի դրել և որևիցե փորձ չի արել իր որդու վիճակը թեթևացնելու համար: Ես հարգեցի այդ մարդուն և ազատ եմ արձակում նրա որդուն»:
     Քաջազնունու չորրորդ որդին` Կարենը, ապրել է Մոսկվայում ու թեև եղել է թոքախտով հիվանդ, սակայն 1941-ի աշնանը Մոսկվայի հազարավոր մտավորականների նման զինվորագրվել է աշխարհազորին և զոհվել կռիվների ժամանակ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8514 | 0 | 0
Facebook