Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԳԻՏԻ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
14:58, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2016 թ.
ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԳԻՏԻ
    
    

Անցած տարի եղեռնի հարյուրամյակի առիթով իր ելույթը Սամվել Բալասանյանը շարադրեց այսպես. «Մենք կորցրել ենք մեկ ու կես մարդ, եղեռնը վատ բան է, չի կարելի այդպիսի բաներ անել…» (մեջբերում ելույթից):

Այդ մարդը 5.000.000 դրամը 1999 թ-ից սկսած դեռ շարունակում է շփոթել 500.000 դրամի հետ. Վերոհիշյալ թվականին, երբ Սամվել Բալասանյանը խորհրդարանական ընտրություններում պարտվեց Մարզպետունի Մարգարյանին, սահմանադրական դատարան դիմելու համար փաստահավաք խմբին խոստացավ իրենց աշխատանքի դիմաց վճարել 5.000.000 դրամ, որը մինչև այսօր խուսափում է կատարել, բայց չի էլ հրաժարվում. Եվ նորից մեջտեղ է գալիս տարրական թվաբանության խնդիրը: 5միլիոնն իր մեջ ներառում է 6 զրո, 5 հարյուր հազարը 5 զրո, որն էլ ըստ շրջանառվող լուրերի առաջարկում է փաստահավաք խմբին. «մեկ զրո ավել, մեկ զրո պակաս, ինչ մեծ բան է, այս ճգնաժամային պահին զրոներն արդեն նշանակություն չունեն…»

Մի քստմնելի մանյովր ևս. տեղին անտեղին մարդը հայտարարում է. «ես չգիտեմ էլ ինչքան աշխատավարձ եմ ստանում, ես հրաժարվել եմ իմ աշխատավարձից» … Աշխատավարձի փոխարեն լավ գիտի, թե քանի զրո է իր մեջ պարունակում քաղաքապետի կնիքը: Չար լեզուները պնդում են, որ արտերկրում իր անձնական բիզնես ծրագրերի հավաստման համար օգտագործում է այդ կնիքը: Այդ կնիքով են նաև վարձատրվում աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ասատրյանի աղջիկը, կոմունալ բաժնի պետˋ Կնյազ Մանասյանի աղջիկը և շուրջ 40 մեռյալ հոգիներ, ովքեր առանց քաղաքապետարան մտնելու, մերˋ գյումրեցիներիս գրպանից ամսեկան շորթում են 80.000 դրամ աշխատավարձ (ֆինանսական զեղումը ՀՀ դատախազության համար է):

ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԹԱՇԿԻՆԱԿԸ

Սամվել Բալասանյան. – Տարեք ժողովրդիս, թող բուժվի…

Սրբապղծություն կլինի անդրադարձ կատարել Աբգար թագավորի և Հիսուսի վարշամակի իրողությանը, բայց արի ու տես, որ կամ Բալասանյանի քաղտեխնոլոգները վատ չեն աշխատում, կամ Բալասանյանն անցել է իրականության զգացողության բոլոր սահմանները: Ինչումն է խնդիրը ըստ էության: Գյումրիում ընդունված է, որ հիվանդության դեպքում հիվանդի տերերը իրենց տուն են հրավիրում որակյալ բուժքրոջ, ներերակային ներարկումներ անելու համար: Քաղաքացիների հերթական ընդունելությունից հետո հակաբացիլային ներարկման ժամանակ, որպեսզի ընտրյալ քաղաքապետի բազուկը չկապտի քաղաքապետի թաշկինակով բուժքույրը կապում է քաղաքապետի թևը, մի քանի րոպեից թաշկինակը փորձում է հանել և վերադարձնել Ս.Բ-ին, վերջինս մեծահոգաբար հայտարարում է. «Օ ջան, տար ժողովրդիս թող բուժվի…» «Օրհնյալ» թաշկինակն այսօր պտտվում է տնից տուն, բուժելու գյումրեցիներին. Վերջիններս էլ չեն հրաժարվում, ասելով. «Կըռնա եղնի ունեցած փողերից քիչըմ մեզի գա իրա թաշկինակը կապելով»

Հ.Գ.

Հարգարժան Ս.Բ, ժողովուրդդ մի հարցում էլ է անհանգիստ, թիկնազորիդ բոլոր անդամները մի գլուխ ցածր են քեզնից, գլուխդ անպաշտպան է…


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5714 | 0 | 0
Facebook