Life.panorama.am-ը գրում է.Թղթաբանական որոշ խնդիրների պատճառով երգչուհուն չհաջողվեց մասնակցել ավստրալական «X-Factor» -ին, փոխարենը՝ շուրջ երեք ամիս Սիդնեյ քաղաքում անցկացնելու ընթացքումՄաշան հասցրեց ոչ միայն սիրել այդ քաղաքն, այլեւ աշխատանքային այլ ծրագրեր իրականացնել:
«Իմ այցը Ավստրալիա իր բուն նպատակն ուներ՝ առաջին փուլը հաղթահարելուց հետո պետք է շարունակեի մասնակցել այնտեղի «X-Factor» նախագծին, սակայն մուտքի արտոնագրման ինչ-ինչ պատճառներով հետագա մասնակցությունս չստացվեց: Ամեն դեպքում՝ շատ ժամանակ ունեի այնտեղ մնալու համար, ու հասցրեցի Սիդնեյում ապրող իմ հարազատների հետ լավ ժամանակ անցկացնել, այցելել նախկինում բաց թողած բոլոր վայրերն ու վայելել հրաշալի բնությունը: Ինչպես նաեւ ծանոթանալ ու շփվել տարբեր երկրներից ու տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, եւ վերջապես՝ ինձ հաջողվեց ծանոթանալ այնտեղի հայ երաժիշտների հետ, որոնց հետ կարճ ժամանակում իրենց ոճով խիստ տարբերով երկու համերգներ իրականացրինք: Թեպետ դրանք իմ՝ թվով 5-րդ եւ 6-րդ համերգներն էին, բայց իրենց մաշտաբով նախորդներից տաբերվող էին, ինչը ինձ հաջողվեց այնտեղ ապրող իմ հարազատների շնորհիվ», - պատմել է Մաշան:
Թեպետ երգչուհին իրեն Սիդնեյում հրաշալի է զգացել, սակայն նրա խոսքով՝ վերադարձը հայրենիք սպասված էր.
«Ուղիղ երեք ամիս անցկացրի Սիդնեյում. Առաջին անգամն էր, որ այդքան երկար ժամանակով բացակայեցի Հայաստանից: Թեպետ հասցրեցի անչափ սիրել այդ քաղաքն ու մարդկանց, այնուամենայնիվ, վերադարձը սպասված էր, կարոտն էլ՝ մեծ: Ի դեպ՝ անսահման շատ էի կարոտել ընտանիքս, ընկերներիս ու ամռանը, չէ որ Սիդնեյում ձմեռ էր», - ծիծաղելով նշել է Մաշան ու առանձնացրել Սիդնեյում անցկացրած 3 ամիսների գլխավոր ձեռքբերումները.
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում