Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը եվրոպական երկրներում համերգներով հանդես գալու պայմանագիր է կնքել

Lusin
Հեղինակ`
Lusin
17:42, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2016 թ.
Ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը եվրոպական երկրներում համերգներով հանդես գալու պայմանագիր է կնքել
    
«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ-2» նախագծի մասնակից Սամսոն Պանյանն այլեւս ստանձնել է ուսուցչի դերը: Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սաներն այսօր հենց նրա շնորհիվ են կարեւորություն, նշանակություն տալիս հայ երգարվեստին:
    
«Այո, ծանրաբեռնվածությունս հիմա դպրոցում է, որտեղ աշխատում եմ որպես ուսումնական գծով փոխտնօրեն, նաեւ ժողովրդական երգ եմ դասավանդում: Ասեմ, որ եվրոպական երկրներում համերգներով հանդես գալու պայմանագիր եմ կնքել: Բազում նոր երգեր ունեմ, որոնցից յուրաքանչյուրը սպասում է ձայնագրության իր հերթին», -Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:
    
Հարցին, թե ուսուցանելու ընթացքում նկատել է՝ երեխաները հետաքրքրված են ժողովրդական երգարվեստով, թե դժկամությամբ են հաճախում՝ պատասխանեց.
    
«Դժկամությամբ հաստատ չեն հաճախում, ընդհակառակը, մեծ է այժմ հետաքրքրությունը դեպի ժողովրդական երգն ու նվագարանները: Երեխանները սկսել են առավել շատ սիրել ազգայինը»:
    

    
Մեր ժամանակներում երգիչների ֆինանսական ապահովության երաշխավորը ռեստորանային համալիրներն են: Դա է պատճառը, որ տարբեր նախագծերից հայտնի դարձած շատ երգիչներ բռնեցին ռեստորանային երգչի ուղին:
    
«Ռեստորանում երգելը հաստատ վատ բան չէ: Բոլորս էլ գումար աշխատելու խնդիր ունենք: Ինքս էլ մի շրջան երգել եմ, պարզապես վերջին երեք տարիներին ժամանակս ծանրաբեռնված է, չեմ կարող առավոտից դպրոցում աշխատել, երեկոյան էլ՝ երգել: Ի վերջո, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ինչ է իրեն պետք կյանքում», - վսահեցրեց նա:
    
Երգչի խոսքերով՝ ժողովրդական երգը սկսել է պահանջարկ վայելել և գերիշխել: «Յուրաքանչյուր ոճ իր լսարանն ու պահանջարկն ունի, բայց չեմ կարող հերքել՝ վերջին տարիներին ժողովրդական երգը առաջին տեղերում է», - նշեց Սամսոն Պանյանը:
Անդրադառնալով իր նորաստեղծ ընտանիքին՝ մեր զրուցակիցը մանրամասնեց.
    
«9 ամիս առաջ եմ ընտանիք կազմել, կինս լեզուների մասնագետ է, դասավանդում է անգլերեն և գերմաներեն լեզուներ: Ընտանիքում դեռևս համալրում չունենք, Աստծո կամքով՝ թող լինի այն ժամանակ, երբ կլինի»:

    
Ի դեպ, նրա կինը կրկին «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Նարեկ Պողոսյանի քույրն է, ում հետ երգիչը ծանոթացել է նախագծի շրջանակներում կազմակերպվող համերգներից մեկի ժամանակ:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան
     http://life.panorama.am/hy/news/2016/09/07/samson-panyan/520249

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6765 | 0 | 0
Facebook