Այսօր Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայանալու է Պարալիմպիական խաղերի բացման արարողությունը:
Մինչեւ սեպտեմբերի 18-ը 22 մարզաձեւերում մասնակիցները պայքարելու են 528 մեդալների համար:
Պարալիմպիական խաղերի 4000 մարզիկներից երկուսը ներկայացնելու են Հայաստանը: Նրանք են Գրետա Վարդանյանը (ծանրամարտ) եւ Մարգարիտա Հովակիմյանը (լող):
30-ամյա Վարդանյանը մինչեւ 55 կգ քաշային կարգում հանդես է գալու սեպտեմբերի 10-ին:
Հովակիմյանն էլ ելույթ է ունենալու 50 մ ազատ ոճում ու 100 մ թիկնալողում: Լողորդուհին մեկնարկի է դուրս գալու սեպտեմբերի 10-ին ու 11-ին: