Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ կողքին պետք է լինի ողնաշարով ու ինձ իշխող տղամարդ, քանի որ 21 տարի ես եւ պապա եմ, եւ մամա. Դինա Ակոպովնա

Lusin
Հեղինակ`
Lusin
14:07, շաբաթ, 03 սեպտեմբերի, 2016 թ.
Իմ կողքին պետք է լինի ողնաշարով ու ինձ իշխող տղամարդ, քանի որ 21 տարի ես եւ պապա եմ, եւ մամա. Դինա Ակոպովնա

Life.panorama.am-ի հետ իր անձնական կյանքիի, դստերը միայնակ մեծացնելու եւ կրկին ամուսնանալու, ինչպես նաեւ աշխատանքային ծրագրերի մասին խոսել է հաղորդավարուհի Դինա Ակոպովնան:

Դինա, քանի որ մշտապես աչքի եք ընկել Ձեր անկեղծ վարքագծով, ուստի մեր զրույցըուզում եմ սկսել հենց անձնական դաշտից: Լավագույնս ճանաչելով Դինա Ակոպովնային, ինչպիսի՞ մարդ է նա, այլ կերպ ասած` ինքներդ Ձեզ վերլուծեք ու տվեք անկեղծնկարագիր:

- Տարիների ապրածս ինձ հասկացրեց, որ շատ ուժեղ ու շատ թույլ եմ, շուտ հիասթափվող եմ, կարող են րոպերների ընթացքում կոտրեն ինձ, միաժամանակ կյանքը գնահատող ու շուտ մերվող մարդ եմ, ով ընկերություն ասվածը շատ է սիրում:

Եթե Ձեր գրառումներին հետեւենք, կնկատենք, որ երջանիկ լինելով հանդերձ՝ամենաներսում տխրություն ունեք: Ինչի՞ հետ է դա կապված, ի՞նչն է պակասում:

- Այսօր ես ինձ համարում եմ երջանիկ մայրերի, ոչ թե կանանց շարքում: Ես երբեք չեմ վազում երջանկության հետեւից, սիրում եմ խաղաղ, առողջ ու գույներով լի կյանքը: Այո, ժամեր կամ օրեր եմ ունենում, երբ դատարկություն եմ զգում, չնայած ինձ նայողներից քչերը կմտածեն, որ դարդ ու ցավ ունեմ:


    

Դինա, դուք ամենաքննարկվող, երբեմն նաեւ քննադատվող հայտնիներից եք: Սա ինչո՞վեք բացատրում` Ձեզ սիրողները քի՞չ են, թե միշտ երեսին ճիշտն ասող մարդիկ այնքան էլչեն ընդունվում:

- Այսօր քննադատողները շատ են, բայց մեծ մասը համակարգչի հետեւում նստած վատ աուրայով դեմքեր են, ովքեր քննադատում են խոսքդ, տեսքդ, ճաշակդ, բայց դրա հետ մեկտեղ երազում են 1%-ով նմանվել քեզ: Ես միայն ընդունում եմ մասնագետի քննադատությունը, ոչ թե ամենազզվելի ու դատարկ գրությունները, որոնք տեղ են գտած այս կամ այն նյութում, միայն որպեսզի «լայքեր» հավաքեն: Ես աշխատում եմ վաստակելու համար, այլ ոչ թե ճանաչումս ապահովելու՝ դա ինձ համար չէ, չեմ սիրել ու չեմ սիրում: Իսկ իմ լսարանը, փառք Աստծո, շատ լավն են թե այստեղ, թե ԱՄՆ-ում, ի վերջո՝ չի կարող մի մարդը բոլորի համար լավը լինել:

Դինա, մինչ օրս շատերը զարմանքով են արտահայտվում այն փաստի վերաբերյալ, որբավականին մեծ դուստր ունեք: Ինչպե՞ս եք վերաբերվում մարդկանց նմանարձագանքներին:

- Ես մշտապես փորձել եմ եթերից հեռու պահել անձնական կյանքս: Փառք Աստծո, սիրում եմ խնամված, կանացի ու ցանկալի լինել և մոռանալ, որ մեծանում եմ եւ արդեն բավականին մեծ աղջիկ ունեմ: Սիրում եմ այն արտահայտությունը, երբ ասում են՝ «Ո՞նց Դին, 21 տարեկան աղջիկ ունե՞ս»: Անկեղծ ասեմ՝ 18-ում սիրել ու ամուսնացել եմ եւ ունեցել կյանքիս միակ լույսին՝ Իննայիս: Աղջիկս հիանալի գնահատականներով ավարտել է Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտը, արդեն ներգրավված է ներկայացումներում ու ֆիլմերում, շատ նվիրյալ է իր գործին, իսկ այժմ կյանքում առաջին անգամ սիրում է ու մեկ ամսից Աստծո օրհնությամբ պատրաստվում է ամուսնանալ:


    

Պատրա՞ստ եք տատիկ դառնալ, այդ կարգավիճակում պատկերացնո՞ւմ եք Ձեզ:

- Ես չեմ վախենում զոքանչ, առավել եւս տատիկ դառնալուց, որովհետեւ նորից լսելու եմ հայտնի հարցը՝ «Դին, քանի՞ տարեկան ես»: Անկեղծ ասած՝ ինձ որպես տատիկ չեմ պատկերացնում:

Հետաքրքիր է նաեւ Ձեր ու դստեր փոխհարաբերությունները: Որքանո՞վ եք նման, որքանով՝ տարբեր:

- Մենք ընկերուհիներ ենք, աղջիկս ինձ անգամ մամա չի ասում, իսկ ես մեր հարաբերությունները փորձում եմ բալանսավորել: Աղջկաս վեց ամսականից մենակ եմ մեծացրել, թեպետ ծնողներս միշտ են օգնել: Երկրորդ անգամ չեմ ամուսնացել միայն խորթություն չլինելու պատճառով: Իննան իմ կյանքի արեւն է, ում համար ապրել եմ ու պայքարել ցավից ազատվելու համար:

Անհաջող ամուսնությունից հետո կրկին երջանկություն գտնելու ցանկություն չունե՞ք, չէ՞որ դեռ շատ երիտասարդ եք:

- Ես միշտ ասել եմ՝ իմ կյանքւոմ տղամարդ կհայտնվի այն ժամանակ, երբ աղջիկս կգտնի իր կեսին: Աղջիկս շուտով ընտանիք կկազմի, այնպես որ արդեն մտածում եմ ամուսնանալու մասին, քանի որ փեսացուների պակաս չունեմ:


    

Ի՞նչն եք կարեւորում տղամարդու մեջ, ով կարող է լինել Ձեր կողքին:

- Իմ կողքին պետք է լինի ողնաշարով ու ինձ իշխող տղամարդ, քանի որ 21 տարի ես եւ պապա եմ, եւ մամա: Կողքիս տղամարդը պիտի գնահատող լինի ու հասկանա, թե ով է իր կինը, հակառակ դեպքում միշտ մենակ կմնամ:

Դինա, ինչ խոսք, աշխատասեր եք, այս ընթացքում ի՞նչ ծրագրեր ունեք եւ ինչո՞վ եքզբաղված:

- Աշխատում եմ Slaqtv եւ Slaq.am-ում, ունեմ իմ սեփական նախագիծը՝ «Դինայի հետ», որն իր ձեւաչափով առաջին անգամն է իմ եթերային կյանքում: Դրա հետ մեկտեղ աշխատում եմ մայրաքաղաքի միակ ընտանեկան «Camino» ակումբում՝ որպես շոու-ղեկավար եւ հաղորդավար:

Գիտեմ, որ վերջին շրջանում հաճախ եք ԱՄՆ մեկնում, հնարավո՞ր է, որ մի օրվերջնականապես հեռանալու որոշում կայացնեք:

- Այո, այնտեղ գնում եմ, եթերում լինում, նկարահանվում սերիալներում ու կազմակերպում հատուկ համերգային ծրագրեր: Հիմա այնտեղ ընկերուհուս հետ ունեմ սեփական «Stadio produchtionn» եւ շուտով պատրաստվում եմ մի քանի համերգային ծրագրերով կրկին մեկնել Լոս Անջելես: Մեկ ամսից անձամբ կհայտնեմ լավ լուրերը, առհասարակ սիրում եմ գործն իրականացնելուց հետո փաստերով խոսել: Ինչ վերաբերվում է ընդմիշտ հեռանալուն, իրականում առաջին իսկ օրից եմ մտածել ԱՄՆ-ում ապրելու մասին, բայց ես իմ հայրենիքում եմ ապրելու՝ ընտանիքիս ու աղջկաս կողքին, պարզապես երբեմն-երբեմն կմեկնեմ աշխատելու:


     http://life.panorama.am/hy/news/2016/09/02/dina-akopovna/518807

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5602 | 0 | 0
Facebook