Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամենախելացիների տպավորությունները Կիպրոսից. շուտով կմեկնարկի «Ամենախելացին» հեռուստախաղի 4-րդ եթերաշրջանը

Lusin
Հեղինակ`
Lusin
22:05, հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2016 թ.
Ամենախելացիների տպավորությունները Կիպրոսից. շուտով կմեկնարկի «Ամենախելացին» հեռուստախաղի 4-րդ եթերաշրջանը

Ամենախելացին» նախագծի 2-րդ և 3-րդ եթերաշրջանների հաղթողներ Արմանը և Տիգրանը վերջերս են վերադարձել Կիպրոսից: Նրանք Կիպրոս էին մեկնել երկշաբաթյա ամառային դպրոց անգլերեն դասընթացների, որը տրամադրել էր նախագծի գործընկեր հանդիսացող ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:


    

Tert.am Life-ի հետ զրույցում տղաները պատմեցին իրենց զգացողությունների մասին:


    

«Մեծ տպավորություններով ենք վերադարձել: Այնտեղ ծանոթացել ենք հետաքրքիր մարդկանց հետ, երկու շաբաթ կատարելագործել ենք մեր անգլերենի գիտելիքները, նաև հնարավորություն են ունեցել ծանոթանալ Կիպրոսի մշակույթին: Աննկարագրելի էր այնտեղի բնությունն ու ծովը, ինչի համար մարդիկ նույնիսկ Չինաստանից և Ճապոնիայից են գալիս, որպեսզի վայելեն այդ հրաշքը», - ասաց Տիգրանը:


    
    
    

Արմանն առաջին անգամ էր արտերկիր մեկնում. «Քանի որ առաջին անգամ էի արտերկրում, բնականաբար, մեծ են տպավորություններս: Շատ եմ հավանել թե՛ բնությունը, թե՛ ճարտարապետությունը: Նոր ընկերներ եմ ձեռք բերել, որոնց հետ ֆեյսբուքով մինչ օրս շփվում ենք»:


    
    
    

Տղաները բացի անգլերեն դասընթացներից նաև հնարավորություն են ունեցել ծանոթանալ Կիպրոսի մշակույթին, որի մասին քիչ բան գիտեին:


    
    
    

«Մեր դասարանը բազմազգ էր: Յուրաքանչյուրը պատմում էր իր երկրի մասին, մենք էլ իհարկե Հայաստանի մասին պատմեցինք: Նույնիսկ նրանց հայերեն բառեր էինք սովորեցնում, օրինակ` բարև: Կիպրոսում ապրող մարդիկ շատ նման են մեզ թե՛ իրենց մտածելակերպով, թե՛ հյուրընկալությամբ և անգամ բարձրաձայն խոսելով», - եզրափակեց զրույցը Տիգրանը:


    
    
    

Նշենք, որ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում «Ամենախելացին» հեռուստախաղի 4-րդ եթերաշրջանի նկարահանումների մեկնարկը շուտով կտրվի: Նախագծին կմասնակցեն 12-13 տարեկան դպրոցականները: Նոր եթերաշրջանում մասնակիցներին սպասում է շատ հետաքրքրի և անակնկալներով լեցուն շրջան:


    

Նյութը` Մելինե Տոնոյանիhttp://life.tert.am/am/news/2016/09/01/amenaxelacin/17198

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4458 | 0 | 0
Facebook