Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳՈՒՆԱՊՆԱԿ

ԱՆՈՒԼ Հ.
Հեղինակ`
ԱՆՈՒԼ Հ.
22:59, ուրբաթ, 22 փետրվարի, 2013 թ.
ԳՈՒՆԱՊՆԱԿ
     Երբևէ փորձե՞լ եք արդյոք ուշադրություն դարձնել մարդկանց գույներին, ավելի ճիշտ նրանց սրտի գույներին. եթե փորձենք ուշադիր զննել մարդկանց, կտեսնենք, թե ինչքան գունավոր են նրանք` կարմիր, կապույտ, սպիտակ, դեղին, սև ու բազմաթիվ բազմագույն մարդիկ կան մեր շրջակայքում: Բայց այդ բազմերանգության մեջ կան շատ վառ գույներով արտահայտվածները, որոնց սրտերի գույնն էլ իրենց պես վառ է:
     Ես այս կյանքում շատ գունավոր մարդկանց հետ եմ շփվել, բայց նրանք բոլորն էլ, վառ գույններ ունենալու հետ մեկտեղ, իրենց սրտերի վրա ունեցել են սևով գծված բծեր: Բայց կա Մեկը, ով բոլորից տարբերվում է, կա Մեկը, ում սրտի գունապնակում միայն վառ գույներ են, և այնտեղից իսպառ բացակայում է սևը. բարի, կամեցող, հարգալից, ուրախ մարդը ինչպե՞ս կարող է սև գույն ունենալ: Երբեմն ինքս ինձ համար փորձում եմ գտնել, տեսնել Նրա հոգին. երբևէ տեսե՞լ եք օվկիանոսը, նրա բազմերանգ ձկներին ու բույսերին, զգացե՞լ եք արդյոք նրա խորությունը, այդպիսի գեղեցիկ, գունավոր ու խորը հոգի էլ Նա ունի, սակայն Նրա հոգին այնքան խորն է, որ կարծում եմ` երբեք հատակը չեմ հասնի ու չեմ տեսնի: Սիրտն այնքան մեծ է, որ եթե աշխարհի բոլոր մարդկանց բռունցքներն էլ միացնենք իրար Նրա սրտի չափ չի լինի: Նրա արտահայտած մտքերը վարդագույն են, հայացք կապույտ է, ավելի ճիշտ երկնագույն, որովհետև ինչքան երկնքին նայելով կարող ես խորանալ ու փորձել ինչ-որ նոր բան գտնել, այնպես ել Նրա հայացքում կարող ես ամեն վայրկյան մի նոր բան տեսնել, իսկ աչքերը, աչքերը սպիտակ են, որովհետև միայն բարի մարդկանց աչքերն են սպիտակ լինում: Մազերը կարմիր են, ձեռքերը կանաչ, ոտքերը դեղին. գուցե այս ամենը ***աղելի թվա, բայց Նա այնքա՜ն գունավոր է:
     Այս պահին եթե հասկանա, որ իր մասին է գրածս, գիտեմ, կասի, որ չափազանցրել եմ, բայց համեստ մարդկանց մասին համեստորեն չեն գրում:
     Այս կարճ ժամանակահատվածում ինչքան որ հասցրել եմ Ձեզ ճանաչել, հասկացել եմ, որ Դուք այնքա՜ն գունավոր եք, որ եթե ծնված լինեիք անցյալ դարերում, անվանի նկարիչները նոր գույներ կվերցնեին Ձեզնից` իրենց կտավների համար: Դուք այնքա՜ն գունավոր եք, որ Ձեր սրտի գունապնակում եղած գույները կբավականացնեն ողջ աշխարհի մարդկանց սրտերը ներկելու համար:
     Նվիրվում է Յուրա Վահանյանին
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5528 | 1 | 0
Facebook