Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՐԵԽԱՅԻ ՄԱՇԿԻ ՃԻՇՏ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ:

ԱՆՈՒԼ Հ.
Հեղինակ`
ԱՆՈՒԼ Հ.
12:38, հինգշաբթի, 21 փետրվարի, 2013 թ.
ԵՐԵԽԱՅԻ ՄԱՇԿԻ ՃԻՇՏ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ:
     Կյանքի առաջին օրերից Ձեր փոքրիկի նստատեղի մաշկը ենթարկվում է զանազան փորձությունների: Բարդություններից պաշտպանվելու համար պետք է հետևել մի շարրք կանոնների:
    
  • Կանոնավոր կերպով փոխել տակաշորերը: Թանզիֆե տակաշորերը, որպես կանոն, օրեկան փոխում են 10-12 անգամ: Անկախ տակաշորի տեսակից այն պետք է անպայման փոխել քնելուց առաջ և արտաթորելուց անմիջապես հետո:
  • Մաշկը լիարժեք մաքրել: Արեք դա թաց անձեռոցիկով կամ գոլ ջրով թրջած բամբակով: Մանկական օճառը օգտագործեք միայն այն դեպքում եթե փոքրիկը կեղտոտում է տակաշորը: Աղջկան պետք է լվանալ դիմացից դեպի հետ ուղղությամբ, այլապես բակտերիաները կթափանցեն հեշտոց:
  • Տուտուզիկը չորացնելու համար օգտագործեք վուշի կտոր կամ սրբիչ: Տակաշորը փոխելիս թույլ տվեք, որ մի փոքր փոքրիկի մաշկը «շնչի»:
  • Ամեն անգամ տակաշորը փոխելիս մաշկին քսեք կրեմ կամ հատուկ քսուկ:
  • Ընտրեք մեկ տեսակի կրեմ և աշխատեք այն չփոխել: Կրեմների ընտրության հացում պետք է շատ զգույշ լինել, քանի որ որոշ կրեմներ ալերգիա են առաջացնում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8352 | 0 | 0
Facebook