Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԶԱՏՎԵՔ ԽԱՆԴԻՑ. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Մարի
Հեղինակ`
Մարի
22:20, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2013 թ.
ԱԶԱՏՎԵՔ ԽԱՆԴԻՑ. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Շատ-շատերին դուր է գալիս, երբ իրենց զուգընկերը խելագարվում է կույր խանդից: Այդպիսիք երեւի թե ընդունում են ժողովրդական հայտնի իմաստնությունը` «Խանդում է, ուրեմն սիրում է»: Բայց շատ լեդիների էլ ոչ միայն դուր չի գալիս խանդը, այլև հաճախ դառնում է հարաբերությունները պարզելու պատճառ, անգամ` հանգեցնում զույգի բաժանության: Ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս սովորել վերահսկել ինքդ քեզ` թույլ չտալով` գիտակցությունը ենթարկվի թունավոր էմոցիաներին: LADYNEWS-ն առաջարկում է Ձեզ մի քանի օգտակար մեթոդներ:

Հետեւեք հայելու մեջ Ձեր արտացոլանքին

Ամերիկացի հոգեբանների կարծիքով` շատ հաճախ խանդի պատճառ են դառնում բարդույթները: Շատ կանանց են այցելում այնպիսի մտքեր, թե շրջապատի կանայք ավելի գեղեցիկ են, գրավիչ: Նմամ դեպքերում, հարգելի լեդիներ, սկսեք ակտիվ հետեւել Ձեզ: Ինչքան վստահ լինեք ինքներդ Ձեզ վրա, այնքան խանդելու առիթներ կունենա Ձեր սիրեցյալը, այլ ոչ թե Դուք: Ի վերջո, կնոջը գեղեցկացնում է ոչ թե անթերի կառուցվածքը, այլ խարիզման եւ ներքին հմայքը, որոնք էլ հիմնվում են կնոջ` սեփական անձի հանդեպ առողջ ու բարձր ինքնագնահատականի վրա:

Մի ամաչեք Ձեր զգացմունքներից

Շատ կարեւոր է չկորցնել ինքնատիրապետումը կարեւոր իրավիճակում, չընկնել ծայրահեղությունների մեջ` թաքցնելով սիրելիից ինչպես պոզիտիվ, այնպես էլ նեգատիվ էմոցիաները. դա սխալ է: Պետք չէ ամաչել զգացմունքներից: Եթե զգում եք` ինչ-որ իրավիճակում Ձեր սիրելին նեղացրել է Ձեզ, ապա ասեք նրան այդ մասին, այնպես արեք` իմանա: Խելացի քննարկումները կօգնեն Ձեզ միմյանց հանդեպ լիարժեք վստահություն ունենալ ու հասնել ներդաշնակության, իսկ Ձեզ զուգընկերն էլ կդառնա ավելի ուշադիր Ձեր հանդեպ:

Մի մոռացեք հիշեցնել սիրելիին` ինչքան կարեւոր է նա Ձեզ համար

Պետք է սովորել ոչ միայն պահանջել, այլ նաեւ տալ: Անգամ ոչ այդքան հաճելի սիրային հարցերը քննարկելիս մի մոռացեք հիշեցնել նրան, թե ինչքան ուժգին եք իրեն սիորւմ եւ ինչքան թանկ է նա Ձեզ համար: Հիշեք՝ ամեն տեղ է խաղաղությունը ցանկալի, իհրակե, չափի մեջ:

Ունեցեք համատեղ հոբբի

Շատ լավ է, երբ զույգն ունենում է ընդհանուր հետաքրքրություն: Այդպես Դուք հնարավորություն կունենաք ավելի շատ ժամանակ միասին անցկացնել, եւ այդ միասին անցկացրած ժամանակն էլ հաճելի կլինի Ձեզ համար: Ադ հետաքրքրությունների շրջանակը կարող է սկսվել ակտիվ ինչ-որ բանից, վերջանալ, օրինակ, թիթեռների հավաքածու ունենալով:

Հանգստացեք միմյանցից

Վերոնշյալ խորհուրդը այս մեկին չի հակասում: Պարզապես հիշեք` ինչքան էլ միմյանց շատ սիրեք, միեւնույնն է, բոլորին է պետք որոշ ժամանակ միմյանցից հեռացում: Երբեմն շատ օգտակար է նստել միայնակ եւ լսել լռությունը` անցկացնելով ներքին երկխոսություն ինքդ քեզ հետ: Այդպես հնարավոր է շատ օգտակար բաներ իմանալ: Ցանկալի է` ի մի բերեք Ձեր մտքերը` կապված խանդի, վիրավորանքների եւ այլնի հետ՝ պայմանով, որ Դուք կլինեք ինքներդ Ձեր քննադատը, այ լոչ թե բողոքող մեկը, ով ցանկություն կունենա լացելու եւ իրեն խղճալու:

Աղբյուր` LADYNEWS.am


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5113 | 3 | 0
Facebook