«Փաստինֆո» -ին հայտնի է դարձել, որ ամուսնական զույգը բնակվել է Էրեբունի վարչական շրջանում, իսկ դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարին:
26-ամյա կինը հայտարարել է, որ ամուսինն իրենց 2-ամյա որդուն քնեցնելիս է եղել և քանի որ փոքրիկն անընդհատ շարժվել է, «հոգատար հայրիկը», որպես լուծում երեխային անշարժացնելու համար, գլխին սոսինձ է քսել և պառկեցրել գորգին, ինչի հետևանքով երեխայի գլխի հետևամասում վնասվածք է առաջացել: