Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Միայն ազատ կինը կարող է ազատատենչ սերունդ դաստիարակել»` բանաստեղծուհի Հնարա Թաժդին

15:59, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
«Միայն ազատ կինը կարող է ազատատենչ սերունդ դաստիարակել»` բանաստեղծուհի Հնարա Թաժդին

Մտավորականների դերը յուրաքնչյուր ազգի ներսում մեծ է ու կարևոր, նրանք են հիմնական գաղափարների կրողը, ըստ որի ազգը կարող է գնալ դեպի լուսավորում կամ հակառակը:
     Եզդիական համայնքում ամենաքննարկվող հարցերի շուրջ կզրուցենք եզդի ազգի նշանավոր բանաստեղծուհի Հնարա Թաժդինի հետ:
    

1. Ե"րբ եք սկսել ստեղծագործել և ի"նչ արժեք ունի ձեզ համար գրական աշխարհը:
     Սկսել եմ գրել տասներեք տարեկանից, այդ ժամանակվանից մինչ այսօր գրական աշխարհն իմ մշտական ուղեկիցն է գիշեր, թե ցերեկ: Գրելու միջոցով ես արտահայտում եմ, թե ուրախությունը, թե տխրությունը:
     2.Դուք ունեք մեկը մյուսի հետ կապ չունեցող մասնագիտություններ` բուժքույր, հաշվապահ, բանաստեղծուհի, ինչո"վ է պայմանավորված մասնագիտական այս բազմազանությունը:
     Ոչնչով չի խանգարում մեկը միյուսին, ընդհակառակը, հաճելի է շփվել տարբեր միջավայրի մարդկանց հետ, իսկ այդ մասնագիտական բազմազանությունը պայմանավորված է, կյանքի տարբեր խաչմերուկներում հայտնվելուց:
     3.Ի"նչ եք կարծում, որն է գրողի դերը հասարակության մեջ:
     Ստեղծագործող մարդու պարտականնություններն ու դերն հասարակությունան մեջ իրականում ավելի մեծ է, քան թվում է:
     Յուրաքանչյուր գրող պետք է լինի խաղաղության քարոզիչ, ջանալով պահպանել ազգային արժեքները, ստեղծելով նոր ու արդյունավետ գաղափարներ:
     4.Դուք, որպես եզդի ազգի ներկայացուցիչ, ի"նչ կցանկանաք փոխել կամ ավելացնել ձեր համայնքում:
     Ամենակարևոր խնդիրը, որ այսօր կա մեր համայնքում, ուսման խնդիրն է, որը պետք է ամեն կերպ լուծվի, քանի որ մեր երեխաներն են մեր ապագան ու հուսալի ներկան:
     5.Այսօր եզդիական համայնքում կան արգելքներ աղջիկների ուսման հետ կապված, ի"նչ եք կարծում, ինչպե"ս, ի"նչ եղանակով կարելի է վերացնել այս կարծրատիպը:
     Այդ կարծրատիպերը եկել են դարերի խորքից և դրանց վերացումը ո'չ մեկ օրվա, ո'չ էլ մեկ տարվա գործ է, անհրաժեշտ է տարիների տքնաջան աշխատանք, որը պետք է արվի մեր երիտասարդների կողմից, իսկ մենք պետք է ամեն կերպ քաջալերենք նրանց: Իսկ այս և նմանատիպ կարծրատիպերի վերացման միակ ուղղին, ուսման մակարդակի բարձրացումն է:
     6.Ի"նչ կասեք կնոջ` հասարակության մեջ ներգրավվածության մասին:
     Միայն ազատ կինը կարող է ազատատենչ սերունդ դաստիարակել, եթե կինը դատապարտված է հավերժ ենթակա լինելուն` ենթարկվելով անիմաստ կարծրատիպերին, ապա ազգը նույնպես կդատապարտվի ստրկության:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6122 | 0 | 0
Facebook