Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զինված հարձակում Նիդեռլանդներում ադրբեջանական և թուրքական սփյուռքի վրա

INESA
Հեղինակ`
INESA
13:57, կիրակի, 03 հուլիսի, 2016 թ.
Զինված հարձակում Նիդեռլանդներում ադրբեջանական և թուրքական սփյուռքի վրա
     Նիդեռլանդներում զինված հարձակում են գործել ադրբեջանական և թուրքական սփյուռքի վրա, փոխանցում է ԱՊԱ-ն: Ինչպես գործակալությանը հայտնել է ադրբեջանա-թուրքական մշակութային համայնքի ղեկավար Իլհան Աշքընը՝ հարձակումն իրականացրել են Քրդստանի Աշխատավորական կուսակցության զինյալները: ՔԱԿ 30 զինված անձինք հարձակում են գործել մզկիթի, որից հետո սփյուռքի կազմակերպության գլխավոր գրասենյակի վրա: Գրասենյակի աշխատակիցներից մեկը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, մյուս աշխատակիցները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժածներին հոսպիտալացրել են: Նիդեռլանդների ոստիկանությունը փնտրում է հարձակում կազմակերպած անձանց:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3524 | 0 | 0
Facebook