Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հռոմի Պապը Հայաստանում է

15:34, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Հռոմի Պապը Հայաստանում է
     Քիչ առաջ վայրէջք կատարեց Հռոմի Պապի ինքնաթիռը:
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Պապը մեկնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին, որտեղ տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:
    
Սույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
     Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3667 | 0 | 0
Facebook