Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի շնորհանդեսը

00:30, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի շնորհանդեսը
     Հուլիսի 23-ից 30-ը անցկացվող Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ Ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակների դափնեկիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի ռուսական պրեմիերան:
     Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 24-ին, ժամը ՝ 19: 00-ին «Կարո. Հոկտեմբերի 11» կինոթատրոնի 11-րդ դահլիճում: Ֆիլմի երկրորդ ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 25-ին՝ միևնույն ժամին և վայրում:
    
«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Ֆիլմում ներկայացվում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերության տարբեր հանգրվաններ:
     «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:
     «Փակուղի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ այս տարի Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: Հայաստանում ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց ապրիլի 29-ին և երկրորդ ցուցադրությունը նախատեսվում է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ հուլիսի 15-ին, ժամը 15: 00-ին Մոսկվա կինոթատրոնի Կապույտ դահլիճում:
    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3672 | 0 | 0
Facebook