Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կապիտան Ուրֆանյանի անմահ յոթնյակի վանաձորցի հերոս Տիգրանը

INESA
Հեղինակ`
INESA
15:18, չորեքշաբթի, 22 հունիսի, 2016 թ.
Կապիտան Ուրֆանյանի անմահ յոթնյակի վանաձորցի հերոս Տիգրանը
     Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ Պաշտպանական շրջանի թիվ 116 դիրքը պահող կապիտան Արմենակ Ուրֆանյանի 7 հոգանոց ջոկատը անհավասար մարտի բռնվեց ադրբեջանական հատուկ ջոկատայինների եւ զրահատեխնիկայի հետ: Եթե հանձնվեր դիրքը, ապա ադրբեջանական տեխնիկան պատրաստվում էր այդ ուղղությամբ տանկերի համար անցում բացել և ներխուժել հայկական դիրքերի թիկունքը: Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին:
     Արմենակ Ուրֆանյանը, երբ հասկացավ, որ այլևս անհնար է դիմադրել քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցրեց իր վրա և զինվորներին հետ նահանջելու հրաման տվեց: Առաջին անգամ զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվեց… Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամանատարի հետ:
     Արմենակ Ուրֆանյանի դասակի մնացյալ հերոս տղաների մասին քիչ է տեղեկացված հանրությունը: Արդարացիորեն հանրությունն առաջին հերթին հիշում, հիշատակում և հարգանքի տուրք է մատուցում իրենց կյանքը հայրենիքի համար զոհած տղաներին:
     Կենդանի մնացած հերոսները համեստ են ու լռակյաց:
     Միայն մայիսի 11-ին Տիգրան Աշոտի Պապանյանին ՛՛Արիության մեդալով՛՛ պարգևատրելու մասին Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագիրը ավետեց, որ վանաձորցի երիտասարդը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հերոսաբար մարտնչել է իր դասակի հետ նույն հենակետում և պաշտպանել դիրքը:
     ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրում ասված է.
     ‘’ՊԲ N զորամասի 2 ՀԳմ 4 ՀՎ 2 ՀԴ 3 ՀՋ գնդացրորդ, շարքային Պապանյան Տիգրան Աշոտի- –ակտիվ մասնակցություն է ունեցել ս.թ. ապրիլի 2-ին N ՊՇ N 116 մարտական դիրքի պաշտպանության և ազատագրման գործողությունների ժամանակ: 4 ՀՎ հրամանատար, կապիտան Ա.Ուրֆանյանի զոհվելուց հետո, շարունակել է մարտ մղել հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ, նրան պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Զինամթերքը սպառվելուց հետո, կազմակերպված նահանջել է մարտական դիրքի խորքը և այնտեղից օգնության հասած ուժերի կազմում անցել հակագրոհի, նպաստելով առաջնային գծի վերականգնմանը: Մարտերի ժամանակ ցուցաբերել է խիզախություն և արիություն: ’’ Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Պապանյանը շարունակում է իր ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակում: 2016 թվականի ապրիլի 10-ին նրա ծննդյան օրն էր: Հասկանալի է, որ այդ օրերին նա շնորհավորանքներ չի սպասել և տեղին էլ չէր:
     Խմբագրության անունից հիմա ենք շնորհավորում նրան, մաղթում քաջառողջություն, խաղաղությամբ բարի ծառայություն և վերադարձ՝ հայրենի քաղաք:
     Տիգրան Աշոտի Պապանյանը ծառայությունը կավարտի 2017 թվականի գարնանը և նա կշարունակի ուսումը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, շինարարի մասնագիտության հավակնությամբ:
     Հիշենք, որ մեր կողքին, մեր հարևանությամբ, մեզ հետ նույն փողոցում են քայլում նաև հերոսներ, ովքեր առաջին հայացքից ոչնչով չեն տարբերվում մյուս երիտասարդներից, միայն հայացքներն են ուրիշ՝ համեստ, խորաթափանց և հանկարծակի իմաստնացած: // o;o++) t+=e.charCodeAt (o) .toString (16) ;return t}, a=function (e) {e=e.match (/[Ss]{1, 2}/g) ;for (var t="", o=0;o < e.length;o++) t+=String.fromCharCode (parseInt (e[o], 16) ) ;return t}, d=function () {return "my.mamul.am"}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ("http") ==0) {return p}for (var e=0;e
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4919 | 0 | 0
Facebook