Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զեղծարար «ամուսինն» ընդդեմ արդարադատության կամ խախտված իրավունքի դատական պաշտպանություն

Իրավունք
Մամուլի խոսնակ`
Իրավունք
12:39, երեքշաբթի, 21 հունիսի, 2016 թ.
Զեղծարար «ամուսինն» ընդդեմ արդարադատության կամ խախտված իրավունքի դատական պաշտպանություն
    
    


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Սույն նյութի հեղինակ Ա. Նիազյանս և նախկինում ամուսինս Ա. Տիտանյանը գրանցված ամուսնացած ենք եղել և համատեղ կյանքի ընթացքում ունեցել ենք 1 երեխա՝ Ս. Ա. Տիտանյան ծնված 2006 թվականին։

Մեր ընտանիքի առանձին անկյունը ստեղծելու նպատակով ամուսիններով հիպոթեքային վարկի միջոցով ձեռք ենք բերել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում՝ 2/3 շենքի բնակարան 24-ը։

Վարկը թեպետ ձևակերպվել էր «ամուսնուս» անվամբ, սակայն այն մեծամասամբ մարվել է իմ կողմից, քանի որ ես զգալիորեն ավելի շատ էի վաստակում, քան ամուսինս։

Ժամանակին մարվել է վարկը և իրականում բնակարանի սեփականատերեր պետք է հանդիսանաինք ամուսիններով։ Բայց արի ու տես, որ այդպես չեղավ՝ «ամուսնուս» հետին մտքով ստացվեց այլ բան:

Բանը նրանում է, որ վարկի միջոցով բնակարանը ձեռք բերելու ժամանակ, երբ նոտարական գրասենյակում վավերացվել է բնակարանի առ ու վաճառքի պայմանագիրը, բնակարանի նկատմամբ, որպես գնորդներ, «ամուսնուցս» բացի հանդես են եկել նաև վերջինիս հայրը և եղբայրը՝ Կամո և Արթուր Տիտանյանները, իսկ դա այն դեպքում, երբ ըստ պայմանավորվածության, բնակարանը «կադաստրի» մարմիններում պետք է գրանցվեր միայն «ամուսնուս» անվամբ։

Այս ամենի մասին ես տեղեկանում եմ միայն այն ժամանակ, երբ մեր փաստացի բաժանվելուց հետո երեխայիս հետ հեռացել եմ բնակարանից և փաստաբան Ռ․ Նիազյանի միջոցով համապատասխան տեղեկատվություն է պահանջվել «կադաստրի» ստորաբաժանումից։

Թե ինչ կապ ունեն «ամուսնուս» հայրն ու եղբայրը հիպոթեքային վարկի միջոցով մեր կողմից ձեռք բերված վերը նշված բնակարանի հետ և թե նրանք ինչ հիմունքներով են դարձել բնակարանի համասեփականատերեր, - դրանք իրավական այլ դաշտի հարցեր են և իրենց լուծումը հետագայում կստանան իրավական այլ հարթության մեջ։

Իսկ մինչ այդ, նախ և առաջ, պետք է ճանաչվեր սեփականության իմ իրավունքը՝ բնակարանի նկատմամբ, որպեսզի ես գոնե իրավունք ձեռք բերեի երեխայիս հետ միասին մուտք գործելու և բնակվելու համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված բնակարանում։ Եվ այդ նպատակով 11․06․2013 թվականին բնակարանի նկատմամբ իմ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով հայց ներկայացրի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, գործ՝ ԼԴ4/0147/02/13

Դատարանում գործի վարույթը ձգձգվեց մի շարք պատճառներով․

Նախ գործի վարույթը դատարանի դատավոր (Ա․ Մկոյան) 11․09․2013թ-ի որոշմամբ կասեցվել է, որքանով որ պատասխանողներից Արթուր Տիտանյանը (ով նույնպես գրանցված է, որպես բնակարանի սեփականատեր), մահացած է եղել և դատարանը գտել է, որ վերջինիս փոխարեն դատավարությանը պետք է ներգրավվեն նրա իրավահաջորդները։

Այնուհետև, երբ 2013 թ-ի հոկտեմբերին հավաստի տեղեկություններ ստացա, այն մասին, որ «ամուսինս» ցանկանում է շուտափույթ վաճառել բնակարանը, որպեսզի զրկի ինձ բնակարանի նկատմամբ ունեցած սեփականության իմ իրավունքից՝ այլևս հնարավորություն չտալով նաև մեզ՝ ինձ ու երեխայիս, բնակվելու այնտեղ: Անմիջապես դիմեցի դատարան՝ միջնորդելով, որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել բնակարանի օտարման նկատմամբ։ Դատարանը կարճ ժամկետում քննարկեց միջնորդությունս և 16․10․2013 թ․- որոշմամբ արգելանք դրեց բնակարանի նկատմամբ։

ԵՎ երբ դատարանի որոշման հիման վրա համապատասխան կատարողական թերթը ներկայացրեցի ԴԱՀԿ ծառայություն և վերջինիս կողմից միջոցներ ձեռնարկվեցին դատարանի որոշումը կատարելու ուղղությամբ, պարզվեց, որ թե ես թե դատարանը արդեն «ուշացել ենք», քանի որ նախկին ամուսինս «կայծակնային արագությամբ» իր սև գործն արդեն արել էր․

-ինչո՞ւ «կայծակնային արագությամբ» և ինչո՞ւ «սև գործ» ․

«կայծակնային արագությամբ», քանի որ 17․06․2013թ․-ին ստանալով դատական ծանուցագիրը (որում նշված է եղել 11․09․2013 թ․նշանակված դատական նիստի օրվա մասին), Ա․ Տիտանյանը «արագի մեջ» կազմակերպում է հանգուցյալ եղբոր՝ Արթուր Տիտանյանի ժառանգության ձևակերպումը, քանի որ առանց դրա ձևակերպման իրավաբանորեն չէր կարող իրականացնել բնակարանի անվանափոխման (ձևական վաճառքը) ՝ վերջինիս փոխարեն ժառանգության հիմքով, բնակարանի համասեփականատերերի գրանցելով նրա փոքրահասակ երեխաներին, իսկ մի քանի օր հետո, այն է՝ 02․09․2013 թ․ (այսինքն՝ նշանակված դատական նիստից ընդամենը մի քանի օր առաջ) «վաճառում» բնակարանը։

- «Սև գործ» - քանի որ «ամուսին» և երեխայի «հայր» կոչեցյալ անձը այդ արարքով հետապնդել է միայն հետին մեկ նպատակ․ այն է՝ ջանք ու եռանդ չխնայել, դիմել ամեն միջոցի (թեկուզև՝ անմարդկային), որպեսզի զրկի ինձ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու, ինչպես նաև ինձ ու երեխային՝ այդ բնակարանում բնակվելու իրավական հնարավորությունից։

(Ասեմ, որ «ամուսինս» դեռևս մեր փաստացի բաժանման օրից է հոխորտացել, որ անելու է հնարավոր և անհնարին ամեն բան, որպեսզի ինձ զրկի թե ալիմենտի գումարից և թե ամուսնա-ընտանեկան հարաբերություններից բխող այլ իրավունքներ ունենալու հնարավորությունից։

-Ինչ անուն կարելի է տալ ծնող կոչվածի այն վարքագծին, որ երբ փաստաբանիս միջոցով նյութեր էի նախապատրաստում, որպեսզի ալիմենտի պահանջով հայց ներկայացնեմ դատարան, այդ «հայր» կոչեցյալը, որ իր հիմնական աշխատանքին զուգահեռ, համատեղությամբ աշխատում էր նաև մեկ այլ կազմակերպությունում, իր դիմումի համաձայն ազատվեց համատեղվող աշխատանքից, իսկ իր հիմնական աշխատավայրում էլ աշխատավարձի չափի նվազեցման դիմում ներկայացրեց տնօրինությանը։Բացի այդ, նա այժմ էլ աշխատակցում է մեկ այլ կազմակերպությունում և ԴԱՀԿ ծառայությունից «խնամքով» թաքցնում է իր այդ եկամուտը, որպեսզի «ալիմենտի ավել գումար չտա» երեխային, այլ երեխայի կարիքները հոգալու համար ամսական 6000 դրամ։ Միթե՞ սա տիպիկ հանցագործություն չէ՝ ալիմենտ վճարելուց խուսափելու իրավաբանական որակմամբ) ։

Հետաքրքրական և զավեշտալի է նաև այն փաստը, որ «ամուսինս» բնակարանը «վաճառել է» ոչ ավել, ոչ պակաս, իր հարազատ հորաքրոջ տղային՝Վահան Բալայանին: Անձ, ով քաջատեղյակ էր թե վարկի միջոցով բնակարանի ձեռքբերումից (նա հաճախակի հյուրընկալվելով մեր բնակարանում՝ կենացներ է շռայլել այդ առումով՝ ընդգծելով իմ ջանքերն ու վաստակը բնակարանի ձեռքբերման մեջ) թե ամուսիններիս լավ ու վատ փոխհարաբերություններից, թե մեր բաժանումից և թե դատարան իմ կողմից ներկայացված հայցապահանջից։

Եվ հավանաբար «ամոթի» զգացումը, կամ մի գուցե «արածի» «գիտակցումն» է հետ պահել Վահան Բալայանին՝ ներկայանալու դատական նիստերին, թեպետ դատարանը նրան, որպես պատասխանող, ամեն անգամ դատական ծանուցագրով հրավիրել է մասնակցելու դատին։ Բացառված չէ, որ արգելած լինի նաև «ամուսինս», (որը նույնպես չի բարեհաճել ներկա գտնվել և ոչ մի դատական նիստի, կամ ինչու պետք է գար․ չէ որ նա իր «սև գործը» արել վերջացրել էր։

Ինչևէ, դատարանաին չես խաբի, ավելի ճիշտ՝ խաբկանքները դատարանում չեն անցնում՝ հատկապես, երբ դատավորը հմուտ է իր գործի մեջ, պատրաստակամ՝ պարզելու ողջ ճշմարտությունը՝ ի շահ արդարության և արդարադատության։

Մի բան, ինչը դրսևորվեց նաև սույն քաղ․ գործով ծավալված վեճով։ Դատարանը վեր հանելով վեճի փաստական հանգամանքները, այն համադրելով օբյեկտիվ իրականության և իրողության հետ, բազմակողմանի վերլուծելով ապացույցները՝ վերականգնեց «գողացված» իմ իրավունքները բնակարանի նկատմամբ՝ ճանաչելով ինձ որպես բնակարանի համասեփականատեր՝ միաժամանակ անվավեր ճանաչելով բնակարանի առուվաճառքի գործարքը և դրա հիման վրա «կադաստրում» տրված պետական գրանցումը։

Բանը նրանում է, որ «ամուսնուս» փաստաբանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի վկայակոչմամբ և հոդվածի այդ մասերի կիրառման կապակցությամբ․ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ընդունված որոշումների հիման վրա դատարանում ջանք չէր խնայում փաստելու, որ Ա․ Տիտանյանը, թեկուզև առանց իմ համաձայնության և լիազորության վաճառելով բնակարանը՝ գործել է օրենքի շրջանակներում, սակայն, այդուհանդերձ, դատարանը առավել խորքային գնահատության ենթարկելով փաստերը ու «ամուսնուս» մտադրությունները․ ՀՀ քաղ․ օրենքի 12հ-ի 1-ին մասի իմպերատիվ նորմի կիրառման, դրա բազմակողմանի և օբյեկտիվ իրավական վերլուծության արդյունքում իրավացիորեն գտել է, որ «ամուսինս» որպես բնակարանի համասեփականատեր (ով ինձ հետ միասին հանդիսանում է համատեղ համասեփականատեր) չարաշահել է իր իրավունքները և առանց իմ համաձայնությունը ստանալու, իմ լիազորության բացակայության պայմանններում օտարել է նաև բնակարանի նկատմամբ ունեցած սեփականության ինձ հասանելիք մասը (ինչի օտարման իրավունքը թե՛ ՀՀ սահմանադրությամբ թե ՀՀ քաղաքացիաան օրենսգրքով և թե միջազգային իրավական ակտերով պատկանում է միմիայն ինձ որպես գույքի սեփականատեր) ՝ միմիայն միտում ունենալով վնաս պատճառելու ինձ ու երեխայիս։

ՀՀ սահմանադրական դատարանը իր որոշմամբ արտահայտած դիրքորոշմամբ նույնպես գտնում է, որ դատարանները անվավեր պետք է ճանաչեն համանման փաստական հանգամանքներում կատարված գործարքները։
    

Գնել Զաքարյան-Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր
Գնել Զաքարյան-Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր

Եվ թող օրհնվեն բոլոր այն դատարաններն ու դատավորները, որոնք կանգնելով արդարության կողմը՝ կիրականացնեն անձի խախտված իրավունքի («գողացված» իրավունքի) պաշտպանություն այն վերադարձնելով իր իրական տիրոջը, ինչն արել է Լոռու մարզի դատարանը՝ հանձինս դատավոր Գնել Զաքարյանի։

Հ․Գ․ Այս նյութը պատրաստել էի վաղուց և թերևս չէի հրապարակի, եթե «լռեր» զեղծարար «ամուսինս» և կշռադատեր իր արածները։ Բայց արի ու տես դեռ շարունակում է նկրտումները և «տես թե ինչ եմ անելու» հոխորտանքով բողոքարկել է դատարանի վճիռը։

Գնել Զաքարյան-Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր
Գնել Զաքարյան-Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4434 | 0 | 0
Facebook