Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շուտով շահագործման է հանձնվելու հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքը

INESA
Հեղինակ`
INESA
15:43, կիրակի, 19 հունիսի, 2016 թ.
Շուտով շահագործման է հանձնվելու հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքը
     Հունիսի 18-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Այցի նպատակը ռազմական համալսարանի տարածքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքներին և հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր` շուտով շահագործման հանձնվող մասնաշենքի շենքային պայմաններին ծանոթանալն ու առաջիկա ծրագրերի քննարկումն էր։Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մասնաշենքում, կատարված աշխատանքները քննարկել կապիտալ շինարարության ոլորտի պատասխանատուների և շինարարների հետ։ Նոր մասնաշենքում ստեղծված են բոլոր հնարավորությունները ապագա հրամանատարների ուսուցման, հրամանատարաշտաբային դասընթացները ժամանակակից պահանջներին համապատասխանող շենքային պայմաններում կազմակերպելու համար: Շրջայցից հետո պաշտպանության նախարարը կարճատև խորհրդակցություն է անցկացրել նոր մասնաշենքի դահլիճում, որի ընթացքում քննարկվել են ֆակուլտետի սրահների և լսարանների կահավորման ու ներքին հարդարման և ձևավորման հարցերը։ Քննարկումների առանցքում է եղել նաև մասնաշենքի հարակից տարածքի բարեկարգումը։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3072 | 0 | 0
Facebook