Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մատրիցա ՏՏՏ

19:20, չորեքշաբթի, 01 հունիսի, 2016 թ.
Մատրիցա ՏՏՏ
    
    

Տիգրան
     Պրեզիդենտ մեր, որ Մոսկվայում ես. հարուստ թող լինի քո անունը. քո արդարությունը թող գայ. քո խոսքը թող լինի Տամբովում, ինչպես որ Մոսկվայում է. մեր հանապազօրյա հացը թող մնա մեզ, քանզի մեր միտքն է այդ հացը հունցել, մենք ենք քարից այդ հացը քամել, մենք ենք այդ հացի համար սպիտակ գայլերի դեմ կռիվ տվել, և իմացիր, և մեր կատարած գործերի համար` արդար եղիր մեր հանդեպ, և մի տանիր մեզ անարդարության հետևանքների և մի տանիր մեզ այն դուռը, ուր շատ են հարցերը հոգեմաշ
     ................................................ .......................................................................................
     և մեզ ցածր մի դասիր քո ապաշնորհ ընկերներից, մեր հայտնաբերած գործը, հեռանկարը` նրանց մի բաշխիր, մեզ մի վնասիր, մեզ մի վերածիր գործազուրկի, իրավազուրկի, անհեռանկար հուսախաբվածի, մեզ մի հեղինակազրկիր, այլ կանաչ ճանապարհ տուր, փրկիր մեզ ստի քամահրանքից, ագահի մոլորությունից, որովհետև, անարդարության մատրիցան` քաոս, աղե'տ կբերի բոլորիս... իսկ ինչ արված է` քո համար է ամենը արված. և քոնն է ոսկու մատրիցան, զօրությւնը, և փառքը, և պատիվը երկրային. ամէն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4469 | 0 | 0
Facebook