Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳՅՈՒՄՐՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՍ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՀԱՄԱԿԻՐՆ ԵՄ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
18:21, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
ԳՅՈՒՄՐՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՍ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՀԱՄԱԿԻՐՆ ԵՄ

Գյումրու թիվ մեկ հիմնախնդիրը քահրիզներն են

Տեկտոնական խզվածքի և արտեզյան ջրերի բարձր մակարդակի պայմաններում Ալեքպոլը եղել է սալահատակ, երկհարկանի քաղաք` բնիկ քաղաքաշինական գերազանց լուծումների և եվրոպական չափանիշների միաձուլման հազվադեպ օրինակ: «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում ամենօրյա գրանցվող վերգետնյա փլուզումները և այդ փլուզումները շինարարական ու կենցաղային աղբով ժամանակավոր ծածկելու անթույլատրելի սովորույթը օր օրի քահրիզների խցանումները դարձնում է անդառնալի: Ժամանակին քաղաքի մտավորականների կողմից բարձրագույն իշխանություններին ներկայացվել է քահրիզների վերականգնման և կանաչ տարածքները պահպանելու լուրջ և ծավալուն ծրագիր, որը ցավոք առ այսօր մնացել է թղթի վրա: Նույնիսկ եթե տարվա մեջ երեք անգամ ամենաբարձր որակով ասվալտապատման աշխատանքներ կատարվեն, միևնույնն է Գյումրիում փողոցաշինությունը ամենամեծ ծախսերով հանդերձ չի կայանալու: Միջուկի տարածքը կազմում է մոտ 1000 հեկտար: Ստորգետնյա անցումների տիրույթը ևս տեղավորված է այդ տարածքում: Գետնուղիները ժամանակին Ալեքպոլն ու Ղարսը կապել են իրար, ունեցել են նաև բերդաքաղաքի նշանակություն: Մասնագետների ձեռքի տակ կա քահրիզների քարտեզը` վերականգնման մանրամասն ծրագրով: Քահրիզների, գետնուղիների և ստորգետնյա ջրատարերի վերանորոգումը իհարկե պահանջում է լրջագույն ներդրումներ և քաղաքաշինական գրագետ մոտեցումներ, իր բացառիկությամբ հավերժական քաղաքի երաշխիք դառնալով: Մի քանի տարի առաջ արտասահմանյան ներդրողների կողմից քահրիզների վերականգնման ծրագիր իրագործվեց Հայաստանում, սակայն մեր ապաշնորհ ղեկավարության անգործության պատճառով այն իրականացվեց եթե չեմ սխալվում Գորիսում:

ՀԱՅՏ ԱՌԱՋԱՐԿ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Բալասանյան. Խնդրում եմ Ձեր ուշադրությունը սևեռեք այս խնդրի վրա, համոզված եմ, որ հաջորդ 4 տարիների ընթացքում Դուք անպայման տարբերակներ կգտնեք այս հիմնախնդիրը լուծելու և Գյումրին իրոք բացառիկ քաղաք դարձնելու ճանապարհը:

Հ.Գ.

Եթե Սև բերդի խնդրում անհանդուրժելի է հուշարձանի խեղումն ու ամրոցի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար առկա է կառույցի սեփականատեր Սամվել Բալասանյանից շուրջ 200.000 ԱՄՆ դոլար տուգանքի հեռանկարը, ապա

անուրանալի է նաև նրա` որպես Գյումրու քաղաքապետ տեղեկացված լինելու, ճշգրիտ և մասնագիտորեն հիմնավորված լուծումներ գտնելու, ոչ թե ֆորմալ, այլ իրատեսական բիզնես ծրագրեր իրագործելու, վարկային ռեսուրսներ ներգրավելու հարցերում: Սամվել Բալասանյանի ուղենշած քաղաքի զարգացման համալիր իրականացումը կբերի ինքնաբավ քաղաք-պետության ստեղծմանը, որպիսին Ալեքպոլը եղել է դարասկզբին, առանց գերատեսչական կախվածության…

Գյումրու քաղաքապետի բոլոր այն հնարավոր թեկնածուներին, որոնց թվաց թե իմ հեղինակած «Ռազմական նշանակություն ունեցող ԲԵՐԴԸ մոթելի են վերածել» հոդվածը կանաչ ճանապարհ է բացելու իրենց համար, կամ ես շարունակելու եմ իրենց ջրաղացին ջուր լցնել, չարաչար սխալվում են:

Սև բերդի դեպքում ես Սամվել Բալասանյանի հակառակորդն եմ, Գյումրու վերականգնման ծրագրերի իրականացման գործում` համակիրը:


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5445 | 0 | 0
Facebook