Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՈՒ ՄՈՒԹ ԿՈՂՄԵՐԸ

20:08, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2013 թ.
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՈՒ ՄՈՒԹ ԿՈՂՄԵՐԸ
    
    


     ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՈՒ ՄՈՒԹ ԿՈՂՄԵՐԸ

Այսօր զանգվածային լրատվամիջոցները հեղեղված են ՀՀ նախագահական ընտրարշավի մասին տեղեկություններով: Համաձայն այդ տեղեկատվությունների` գրեթե բոլոր ընտրամասերում ընտրատուփերի պատրաստման և դրոշմակնիքների թանաքների փորձարկման աշխատանքներն ավարտվել են 8: 00-ից դեռ երկու ժամ առաջ:
     Հանրային հեռուստաընկերությունը ժամը 11: 00-ից սկսած երեք ժամ պարբերականությամբ ուղիղ կապ է հաստատել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ 11: 00-ի դրությամբ` 1988 ընտրատեղամասերից ոչ մեկում չեն գրանցվել գրավոր դիմում-բողոքներ, եղել են տեղական և արտասահմանյան դիտորդներ: Նա հավելեց, որ ընտրություններին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետն ավարտված է, և 1628 քաղաքացի` բժշկական հաստատություններում գտնվող, նույնպես կմասնակցի ընտրությանը:
     Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն, որը կհսկի լրատվամիջոցների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում կհերքի հրապարակումները կամ կհաստատի:
     «Պետք չի խոտան դարձնել անձնագիրը, միևնույն է կնիքը չի ջնջվում» , - ասում է Տիգրան Մուկուչյանը` նշելով թեժ գիծը, որին կարելի է զանգահարել անհրաժեշտության դեպքում, և որին բացի ընտրական գործընթացի մասին տեղեկանալու համար զանգերից այլ նպատակային զանգեր չեն եղել: Թվում է, թե ամեն բան ընթանում է իր հունով և այդպես էլ կընթանա, բայց այս հայտարարություններից ընդամենը մի քանի րոպե անց էլեկտրոնային կայքէջերում տեղադրվեցին ընտրությունների կեղծման դեպքերի մեծ թվով տեսանյութեր: Մասնավորապես լրագրողները նկարահանել էին, թե ինչպես են թաց անձեռոցիկով ջնջում անձնագրի կնիքը, ինչպես են քաղաքացիները ավտոբուս տեղափոխում ցուցակներ և լրագրողների հարցերին հերքում, որ դրանք ընտրացուցակներ են, թե ինչ տարաձայնություններ են եղել, ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովների միջև, երբ ընտրողի անվան դիմաց արդեն եղել է ստորագրություն, թեև նորից ընտրությունը կատարվել է: Զարմացնող ու զայրացնող էր մի հոլովակ, որտեղ մեծահասակ պապիկը, որ պատրաստվում էր ընտրաթերթիկը լրացնել, ու թեև ինքն էլ չէր կողմնորոշվել, թե որ թեկնածուին է տալու իր ձայնը, այնուամենայնիվ քաղաքացուն «օգնող» երիտասարդ աղջիկն ինքն է լրացնում թերթիկը` իրեն ձեռնտու հանգամանքներում:
     Հեռուստատեսություններով մեկնաբանվող ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքը ադեկվատ էր, բայց ոչ ամբողջապես, ի տարբերություն համացանցի` կեղծիքների լուսաբանման թիվն այստեղ գերազանցապես փոքր էր: Գուցե սա պայմանավորված է այն հանգամանքով, որ նմանատիպ դեպքեր այսպես թե այնպես կգրանցվեին, բայց լուսաբանումը գուցե բացասական անդրադառնար ընտրական գործընթացի վրա: Եվ գուցե դա բոլորովին էլ այդպես չէ, սակայն փաստը մնում է փաստ, որ ընտրությունների ընթացքում խախտումները արդեն իսկ, մեղմ ասած, բացասական երևույթ են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4785 | 0 | 0
Facebook