Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չեմ վաճառվում

LifeԲԼՈԳ
Մամուլի խոսնակ`
LifeԲԼՈԳ
13:39, երկուշաբթի, 18 փետրվարի, 2013 թ.
Չեմ վաճառվում

ԳԱԼԱ Հ/Ը է եկել մի քաղաքացի՝ իր հետ բերելով լուսանկարներ: Գնալով ընտրության` քաղաքացին ծրարի մեջ դրել է նաեւ 5000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա գրել. «Չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին»:

Տիկինը մեզ պատմեց հետեւյալը. «Երբեք ձեռքս չէր գնացել ընտրակաշառք վերցնելու, բայց էս անգամ վերցրեցի, վերցրեցի հենց էդ նպատակով, որ քվեաթերթիկն ուղարկեն Սերժին, թող տեսնի, որ ոչ բոլորն են ծախու»:

Տիկնոջ խոսքերով, նա փորձել է այդ եղանակով արտահայտել իր բողոքի ձայնը, նույնը հորդորում է այն մարդկանց, ովքեր վերցրել են ընտրակաշառք:

«Թող գումարները հետ շպրտելու ակցիա լինի: Տանեն հետ տան ու իրանց հոգին ազատեն էդ բեռից», - նշեց քաղաքացին:

Տիկինը եկել էր ԳԱԼԱ, որպեսզի մենք հետեւողական լինենք, թե տվյալ ընտրատեղամասում ի՞նչ են անելու այն հինգ հազարանոցը, որը տեղադրել է ծրարի մեջ: Թեեւ չէր հիշում՝ կոնկրետ ընտրատարածքը, բայց նշեց, որ «ընտրություն» է կատարել Բայրոնի անվան դպրոցում:

, իսկ քվեաթերթիկի վրա գրել. «Չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին»:

Տիկինը մեզ պատմեց հետեւյալը. «Երբեք ձեռքս չէր գնացել ընտրակաշառք վերցնելու, բայց էս անգամ վերցրեցի, վերցրեցի հենց էդ նպատակով, որ քվեաթերթիկն ուղարկեն Սերժին, թող տեսնի, որ ոչ բոլորն են ծախու»:

Տիկնոջ խոսքերով, նա փորձել է այդ եղանակով արտահայտել իր բողոքի ձայնը, նույնը հորդորում է այն մարդկանց, ովքեր վերցրել են ընտրակաշառք:

«Թող գումարները հետ շպրտելու ակցիա լինի: Տանեն հետ տան ու իրանց հոգին ազատեն էդ բեռից», - նշեց քաղաքացին:

Տիկինը եկել էր ԳԱԼԱ, որպեսզի մենք հետեւողական լինենք, թե տվյալ ընտրատեղամասում ի՞նչ են անելու այն հինգ հազարանոցը, որը տեղադրել է ծրարի մեջ: Թեեւ չէր հիշում՝ կոնկրետ ընտրատարածքը, բայց նշեց, որ «ընտրություն» է կատարել Բայրոնի անվան դպրոցում:
    
     Աղբյուր` http://www.galatv.am/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4823 | 4 | 0
Facebook