Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բրիտանացի գիտնականները 4 օրով սառեցրել են նորածնին՝ նրա կյանքը փրկելու համար

Մարի
Հեղինակ`
Մարի
10:45, երկուշաբթի, 18 փետրվարի, 2013 թ.
Բրիտանացի գիտնականները 4 օրով սառեցրել են նորածնին՝ նրա կյանքը փրկելու համար
    

րիտանացի գիտնականների շնորհիվ հնարավոր է դարձել փրկել նորածին Էդվարդ Իվի կյանքը, ում ողջ մնալու շանսերը գնահատվել են ընդամենը 5%, հայտնում է The Telegraph-ը։


    

Պարբերականը նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել supraventricular tachycardia (SVT) հիվանդության ախտորոշմամբ, որի դեպքում սիրտը սկսում է վտանգավոր աստիճանի արագ զարկել։ Պարզվել է, որ փոքրիկ Էդվարդի սիրտը 1 րոպեում 300 զարկ է արել, ինչը նորմայից 2 անգամ ավելի է։


    

Երեխային օգնելու համար բժիշկները նրան փաթաթել են սառը գելով սավանի մեջ, ինչից հետո նրա մարմնի ջերմաստիճանը 37C-ից նվազել է 33, 3C-ի։ Դիմելով այս քայլին՝ մասնագետները նպատակ են ունեցել դանդաղեցնել տղայի օրգանիզմի նյութափոխանակությունը և կանխել կենսական կարևորություն ունեցող օրգանները, օրինակ՝ ուղեղը վնասվելուց։


    

Երկու օր անց նրանք աստիճանաբար բարձրացրել են մարմնի ջերմաստիճանը, սակայն նկատել են, որ սիրտը կրկին սկսել է արագ աշխատել։ Ուստի, բժիշկները ստիպված են եղել նորից նրան «սառեցնել» ։ 2 օր անց սրտի աշխատանքն ամբողջությամբ կարգավորվել է, և բժիշկներն օրական 1 աստիճանով սկսել են բարձրացնել մարմնի ջերմաստիճանը։

Արդյունքում, երեխան ապաքինվել է և ծնողերը կարողացել են նրան տուն տանել։


    

    
Սկզբնաղբյուր. tert.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4619 | 3 | 0
Facebook