Մայիսի 9-ը հաղթանակի տոն է, համազգային միասնության ու համախմբվածության, ազատատենչ ոգու եւ անկոտրում կամքի հաղթանակի տոն:
Այսօր, Կոտայքի մարզ գ. Արագյուղի միջն. դպրոցի աշակերտները՝ ուսուցիչների գլխավորությամբ, ինչպես նաև գյուղացիները, ծաղիկներով ու եռագույններով ՝ քայլերթով բարձրացան անմահ զոհերին նվիրված հուշարձան:
Ողջ ճանապարհին քայլերթի մասնակիցները երգել են հայրենասիրական երգեր ու ծածանել եռագույնը: