Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Աֆղանստանից մինչև Արցախ՝ ճանապարհ դեպի անմահություն

Gri maldi
Հեղինակ`
Gri maldi
01:08, երեքշաբթի, 26 ապրիլի, 2016 թ.
Աֆղանստանից մինչև Արցախ՝ ճանապարհ դեպի անմահություն

Եռաբլուրում ՝ Վարդան Ստեփանյանի շիրմաքարի մոտ հավաքվել էր մեծ բազմություն, Դուշմանի 50 –ամյակն է. «Ես սգավոր մայր չեմ, ես Դուշման Վարդանի մայրն եմ, ես հերոսի մայր եմ, որի միակ պակասը օտարի ոտքերի տակ տնքացող հողն էր»: Այսպես բնութագրեց իրեն ու իր որդուն Վարդան Ստեփանյանի մայրը՝ տիկին Զարիկը:

Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին։ Հետո ձեռքն էր վերցնում մի բուռ հող և ուտում ու պահանջում, որ այդպես անեն նաև տղաները։ Հետո սկսում էր խոսել, որի միտքն այն էր, որ մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, և աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։ «Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է» ։

1984 թ-ին պատանի Վարդանը Ստեփանյան, ով հետագայում դառնալու էր հայտնի հրամանատար Դուշման Վարդան, որոշում է մեկնել Աֆղանստան, դեսանտային զորմաս ՝ կռվելու և ռազմական գործի մեջ թրծվելու համար: ‹Դարավոր թշնամի ունենք, սակայն զինվորական չունենք։ Ամաչում եմ ազգիս զավակների փոխարեն։ Գնում են, դառնում շինարար կամ հնոցապան››: Պատասխանում էր նա, երբ հարցնում էին, թե ինչու է Աֆղանստան մեկնում: Դուշմանի քույրը՝ տիկին Արմինեն պատմում է, որ Վարդանը որոշեց գնալ, դրսում կռվել ու լավ մարտիկ դարձած վերադառնալ. «հայը իրավունք չունի թուլանալու, քանի դեռ հարևանությամբ կա թուրքը: Հայը պիտի զինվորներ պատրաստի, քանի որ թուրքը չի կորցնելու ախորժակը Հայաստանի նկատմամբ» ասել է Վարդանը մեկնելուց աօաջ: Տանն ասում էր, թե իբր գնում է ընդունելության համար մաթեմատիկա ու ֆիզիկա պարապելու, բայց իրականում գնում էր պարաշյուտով թռչելու: Քննության օրն էլ գնացել էր պատերազմի մասին ֆիլմ դիտելու ու կտրվել էր պոլիտեխնիկի ընդունելության քննությունից, պատմում է տիկին Արմինեն:

Այնտեղից վերադարձավ վիրավոր, բայց հմուտ զորավար դարձած, շուտով առիթը եղավ զինվորական գիտելիքներն օգտագործելու:

Դուշմանը պայման ուներ, կռվում կանայք ու երեխաներ չեն սպանվելու, նրա մարտական ընկերները հաճախ են պատմում մի դեպքի մասին, երբ Լեսնոյ գյուղի ազատագրման ժամանակ Վարդանը ողջ է թողնում ադրբեջանցի ընտանիքին, իսկ մանկահասակ երեխային, որը օրօրոցում պարկած լալիս էր, քաղցրավենիք է տալիս, երբ զինվորները դժգոհում են նրա բարությունից, պատասխանում է, որ ինքը թույլ չի տա վնասել անոգնական մարդկանց, անգամ ադրբեջանցի

Դուշմանը ղեկավարում է Արցախի տասնյակ գյուղերի ազատագրման կռիվները, Կրկժանի մարտերը, Շուշիի ազատագրուման գործում կարևոր դեր է խաղում նրա 40 հոգանոց խմբի հաղթանակը քաղաքի արևելյան հատվաղում:

Պատմում են, որ ազատագրումից հետո որոշ ժամանակ Դուշմանին ոչ ոք չի տեսել, հետո նրան գտել են Շուշիի գերեզմանոցում, որտեղ գինի է լցրել շիրիմների վրա ու ասել . «Մեր պապեր Շուշին ազատագրված է, հանգիստ քնեք»:

Վարդանը հաճախ է կրկնել, որ ինքը պատերազմին պետք է, իրեն գնդակ չի դիպչի, եթե զոհվի էլ, միայն դավադիր ականից:

Այդ դավադիր գնդակը նրան դիպավ 1992 թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկերներ Արմեն Երիցյան և Արա Ավագյանի հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։

Եռաբլուրում, Դուշմանի գերեզմանի մոտ միշտ կտեսնես թարմ ծաղիկներ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3294 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ