Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարսի գլխին խնձորով խփելու եզդիական ավանդույթը

23:00, հինգշաբթի, 21 ապրիլի, 2016 թ.
Հարսի գլխին խնձորով խփելու եզդիական ավանդույթը

Եզդիներն աշխարհի հնագույն ազգերից մեկն են, որոնց մասին աշխարհը շատ քիչ բան գիտի: Նրանց վեց հազարամյա պատմությունը սկիզբ է առնում Միջագետքից: Հայաստանում եզդիները սկսել են բնակվել չորս դար առաջ և չնայած այն փաստին, որ եզդիներն ու հայերը դարավոր եղբայրական հարաբերություններ ունեն, նրանք նույնպես քիչ են տեղեկացված եզդիների ավանդույթներից, ծեսերից ու ծիսակատարություններից: Եզդիական արարողությունների մեջ հատկապես աչքի է ընկնում եզդիական ավանդական հարսանիքը:
     Եզդիական հարսանիքների մասին խոսելիս, մարդիկ միանգամից առանձնացնում են հարսի գլխին խնձորով խփելու փաստը, ինչը հասարակության շրջանում թյուր կարծիք ունի, իրականում այս ավանդույթը գալիս է դարերի խորքից, հնում, երբ երիտասարդ տղային խնդրում էին ցույց տալ իր սիրեցյալի տունը, տղան այդ տան ուղղությամբ խնձոր էր գլորում և տղայի ծնողները այդ տանից էին գնում հարս ուզելու:
     Իսկ հարսանիքի ժամանակ փեսան խնձորը նետում ոչ թե հարվածում է հարսի ուղղությամբ, ցույց տալով իր սիրեցյալին հանրության միջից: Հարսանիքի ժամանակ կարելի է նկատել մի տղայի, ով մրգերով ու քաղցրավենիքով զարդարված ծառ է պարեցնում, նա ազաբ ախպերն է: Այս ծառի հետ կապված ևս շատ հետաքրքիր ավանդույթ կա, ծառը, որը պետք է անպայման բերքատու լինի, հարսանիքի նախորդ օրը երիտասարդ տղաները գողանում են ինր որ այգուց և պարտադիր պայման է ծառը չպետք է կտրված լինի որևէ գործիքով, իսկ երեկոյան չամուսնացած եզդի երիտասարդները, այն զարդարում են մրգերով, ունդեղենով ու քաղցրավենիքներով: Այդ ծառի կենտրոնում մի գունաբոր կտոր է կապվում, որի մեջ հյուրերը իրենց նվիրատվույունն են թողնում ծառը պարեցնելու ժամանակ, և այդ նվիրատվություններն ի վրջո բաժին է ընկնում ազաբ ախպորը: Զարդարված ծառը խորհրդանշում է նորաստեղծ ընտանիքի բերքատվությունն ու առատությունը: Հարսանեկան արարողության օրը հարսանիքի հյուրերը գնում են հարսի բերելու, իսկ հարսի ծնողները, նորաստեղծ ընտանիքին նվիրում են համարյա ամեն անհրաժեշտ պարագա, որը մեզանում ընդունված է օժիտ անվանել: Այդ ամենի հետ միյասին նորապսակներին նվիրում են մի գեղեցիկ ասեղնագործած բարձ, որը խորհրդանիշն է նրանց անբաժան և համատեղ կյանքի:
     Երբ հասնում են փեսայի տան մուտքի մոտ, նորապսակներին դիմավորում է փեսայի մայրը և քաղցրավենիք շաղ տալիս նրանց վրա: Մինչև ներս մտնելը, փեսան ու ազաբ ախպերը կանգնում են մի բարձր տեղ, ներքևից երեք անգամ վերև են նետում բարձը, որը բերել էին հարսի տանից, ազաբ ախպերը երեք անգամ այդ բարձով խփում է փեսայի գլխին և այստեղ է, որ փեսան խնձոր է նետում հարսի ուղղությամբ: Հետո ազաբ ախպերը ծառը թքփ է տալիս հյուրերի վրա ի նշան առատության: Այս ամենից հետո միայն նորապսակները ներս են մտնում ուրախությունը շարունակելու: Հարսանիքի անբաժանելի մասն է ազգային գովնդ պարը, որը պարում են բոլորն անխտիր, այս պարը եկել է դարերի խորքից, այն պարում են ճկույտ ճկույտի բռնած աջ ոտքից երեք քայլ առաջ, երկուսը հետ ակղբունքով: Ահա այսպիսի հետաքրքիր ծեսեր ու ծիսակատարություններ ունեն աշխարհի հնագույն ժողովրդներից արևորդի եզդիները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7068 | 0 | 0
Facebook