Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արծրուն Հովհաննիսյան. Հակառակորդի զորքի շարժ է նկատվում...

14:54, չորեքշաբթի, 13 ապրիլի, 2016 թ.
Արծրուն Հովհաննիսյան. Հակառակորդի զորքի շարժ է նկատվում...

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի շուրջ «Ժողովուրդը» զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

-Այս օրերին բազմիցս հայտարարվեց, որ Ադրբեջանը հետախուզական նպատակով օգտագործել է անօդաչու թռչող սարքեր: Ինչո՞ւ չենք խոցել:
     -Գիտեք՝ անօդաչու թռչող սարքը կարող է հեռվից գործողություն կատարել, դու հայտնաբերես, բայց նա հասանելիության գոտում չլինի: Կարող է՝ նա ֆիքսում է, որ իր վրա կենտրոնացում կա, և վտանգի մեջ է, անմիջապես խնդիրը դադարեցնի, հեռանա, բայց նշեմ, որ, ընդհանուր առմամբ, անօդաչու սարքը խոցելը այդքան էլ հեշտ չէ:

-Սպառազինության արդիականացման մասին վերջին օրերին շատ խոսվեց, շատերը կարծիք հայտնեցին, որ մենք զենք չունենք: Իսկապե՞ս այդքան տխուր վիճակում ենք, զենք չունե՞նք:
     -Աշխարհում բոլոր բանակներում էլ զինատեսակների ամբողջ տեսականին չի կարող լինել միայն գերժամանակակից, դա անհնար է: Ադրբեջանական զինված ուժերը իրենց ամբողջ քանակական առումով որ նայենք՝ 10-15 տոկոսն է ժամանակակից, այն էլ ոչ բոլորն են գերժամանակակից: Ամբողջ աշխարհը, նույնիսկ ամենաժամանակակից բանակները՝ ամերիկյան, իսրայելական, իրենց հիմնական հատկապես լավագույն զինանոցում պահում են 70-ականների զինտեխնիկա: Իսկ ով է ասել, որ հայկական կողմը սպառազինություն չունի, մենք ինքներս 1, 5 տարի առաջ ասել էինք, որ հայկական բանակը անցնում է պլանային զինման ժամանակացույցի: Ուզում եմ ասել, որ գերժամանակակից զինտեխնիկայով համալրման գործընթացը վաղուց է սկսված:

-Ռազմական իշխանությունը ի՞նչ է կարծում, հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, պատերազմը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ:
     -Դժվար է կանխատեսել, այս պահին հակառակորդի զորքը զինված կանգնած է, նույնիսկ հրապարակվեց, որ հակառակորդի զորքի շարժը նկատվում է, բայց որևէ բան չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի:

13.04.16, 09: 50
    
     http://www.aysor.am/am/news/2016/04/13/%D4%B1%D6%80%D5%AE%D6%80%D5%B8%D6%82%D5%B6-%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/1070782
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5376 | 0 | 0
Facebook