Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե ստատուս քվոն չպահպանվի կամ համապարփակ լուծումը չգտնվի, ԼՂ էսկալացիան կտեղափոխվի Երևան:

22:36, երկուշաբթի, 11 ապրիլի, 2016 թ.
Եթե ստատուս քվոն չպահպանվի կամ համապարփակ լուծումը չգտնվի, ԼՂ էսկալացիան կտեղափոխվի Երևան:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Առաջին լրատվական» -ի հետ զրույցում հռետորական հարց բարձրացրեց՝ կկարողանա՞ արդյոք Հայաստանը շարունակաբար իրեն այնպես դրսևորել, որ միջազգային հարգանքը Հայաստանի նկատմամբ վերադառնա. «Փաստն այն է, որ Հայաստանի դերը միջազգային ասպարեզում բավականաչափ իջել է»:

Նա ամենակարևորը համարում է Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը նվազագույնի հասցնելը:

Արամ Կարապետյանի համոզմամբ՝ անհրաժեշտ են ռեալ գործողություններ. «Ամեն ինչի մասին խոսում են՝ հակառուսական, հակաամերիկյան, հակաիսրայելական, բայց երբ իշխանությանն ասում ես՝ փողը բեր, գնանք զենք առնենք, ձայն չկա: Փողը տուն են տարել, դա հետ բերելը մի քիչ բարդ խնդիր է»:

«Մենք տեսանք, որ ունենք հերոս տղաներ, Ղարաբաղում ունենք հրաշալի առաջին գիծ, բավականաչափ պատրաստված ու կրթված գեներալներ ու չունենք ընդհանրապես որևէ բան, որը արդիական պատասխան կտա Ադրբեջանին», - նշեց Արամ Կարապետյանը:

ՆԺԿ ղեկավարի խոսքով՝ «Ադրբեջանը երբեք չէր գնա նման գործողությունների, եթե վստահ չլիներ, որ ունի գոնե զինատեսակների առավելություն»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյան-Լևոն Տեր Պետրոսյան հանդիպմանը՝ Արամ Կարապետյանն ասաց. «Եթե այս հանդիպման իմաստը ազգային միասնություն ձևավորելն է, որպեսզի հողեր հանձնվեն, խաղաղապահներ բերվեն, «Պատերազմ և խաղաղություն-2» -ը դառնա, կարծում եմ՝ հենց սկզբից նախաձեռնողները կարող են գնալ տուն: Դա չի ստացվելու… Եթե Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն չպահպանվի կամ չգտնվի այն համապարփակ լուծումը, որի պարագայում ամբողջությամբ կբացառվի ԼՂ էսկալացիան, ուրեմն այդ ամենը կտեղափոխվի Երևան»:
    
     http://www.1in.am/1888665.html#sthash.Gg4rAdM8.gbpl&st_refDomain=web.facebook.com&st_refQuery=/
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3676 | 0 | 0
Facebook