Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ադրբեջանցի զինվորները պտտվել են արցախցի զինվորի գլուխը ձեռքերին` ի ցույց քրդերի...

01:26, երկուշաբթի, 11 ապրիլի, 2016 թ.
Ադրբեջանցի զինվորները պտտվել են արցախցի զինվորի գլուխը ձեռքերին` ի ցույց քրդերի...
     ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանցի զինվորները և թուրք վարձկանները, մեր զինվորի գլուխը ձեռքերին, պտտվել են իրենց գյուղերով` ի ցույց քրդերի, գրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Twitter-ի իր միկրոբլոգում:
    
     Դավիթ Բաբայանը նշել է, որ մեր զինվորի գլուխը ձեռքերին ադրբեջանցիները շրջել են իրենց գյուղերով, իսկ նրանց խմբում թուրք ահաբեկիչները հայտարարել են, որ այդպես են վարվելու բոլոր եզդիների ու քրդերի հետ։
    
     Եզիդաքուրդ ծագում ունեցող 20-ամյա ղարաբաղի զինծառայող, շարքային Քյարամ Սլոյանը զոհվել է ԼՂՀ-ի հետ շփման գծում հրետակոծությունների ժամանակ: Մի քանի օր առաջ մամուլում և սոցցանցերում հայտնվել են սահմռկեցուցիչ կադրեր, որոնցում ադրբեջանցի զինծառայողները ցուցադրում են գլխատված Սլոյանի գլուխը:
    
     Երկու օրվա որոնողական աշխտանքների արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է երկու հայ զինծառայողի մարմին, ադրբեջանցիները վերադարձրել են նաև գլխատված զինծառայողի՝ Քյարամ Սլոյանի գլուխը:
    
     «Սա նաև քուրդ և եզդի ժողովուրդների նկատմամբ ցեղասպանություն է», - հայտարարել է Դավիթ Բաբայանը։
     Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3713 | 0 | 0
Facebook