Ինչպե՞ս խուսափել ծանր ինֆորմացիայի ազդեցությունից նաև սոցցանցերում / Ռուբեն Բաբայանի հանճարեղ գրառումը ֆեյսբուքյան իր էջում/
14:07, կիրակի, 13 մարտի, 2016 թ.
- Սոցցանցերում բավականին շատ են բացասական տեղեկատվություններն ու էմոցիոնալ գրառումները։ Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել։ - Սոցցանցերում շփումն ավելի շատ հոգեբանական խնդիրներ կարող է առաջ բերել, քան իրական կյանքում: Էներգետիկ կամ էմոցիոնալ վամպիրիզմը ներթափանցել է նաև ինտերնետային դաշտ: Մարդկանց շփումն առաջ է բերում ինֆորմացիայի, էներգիայի համապատասխան փոխանակում: Եթե այն ինչ-որ տեղ ներդաշնակ չէ, ապա մի կողմը չի ստանում համապատասխան էներգիա և տեղի է ունենում էներգիայի կորուստ: Սոցցանցերում կամ ինտերնետային տիրույթում շփվելով՝ աղավաղվում է էներգիայի ու էմոցիայի ճիշտ ընկալումը, և մարդը զրկվում է էներգիայից՝ տալով ոչ միայն ժամանակն, այլ նաև սպասում, էմոցիոնալ ապրում ու հոգեպես ընկճված վիճակ ունենում: Անջատված էներգիան մնում է ինտերնետային տիրույթում կամ էներգետիկ վամպիրների մոտ: Ցանցից դուրս գալուց հետո էլ պիտի զբաղվել կենցաղային որևէ գործով, որպեսզի իներցիայով «պոչեր» չթողնես ցանցում, որը նորից քեզ կարող է զրկել էներգիայից: Դիմացինդ, եթե մտնում է քո անձնական տիրույթ՝ հարցեր տալով կյանքիդ մասին, ուրեմն նա արդեն քո էներգոինֆորմացիոն դաշտում է ու սնվում է քեզնով: Իսկ եթե դու չես ստանում էմոցիոնալ հոգեբանական էներգիայի բարձրացում, այլ կորցնում ես, ուրեմն էկրանից այն կողմ էներգետիկ վամպիր է: Ընդհանուր ինֆորմացիայի առումով բացասականը կարող է կուտակվել՝ կախված թե ինչքան մարդ է սնուցում այն: Հարցն այն է, որ նմանատիպ բացասական լիցքերը կուտակվելով ձեռք են բերում առանձին էներգետիկ մարմին, որն իր հաճախականությամբ է աշխատացնում ոչ միայն ինտերնետային ցանցը, այլ նաև մարդկանց միջոցով դուրս գալով իրականություն, սկսում է արդեն իր շոշափուկները տարածել նաև այնտեղ: - Ինչպե՞ս խուսափել ծանր ինֆորմացիայի ազդեցությունից։ - Ցանկացած ինֆորմացիա մարդու վրա կարող է ազդել: Այն կարող է լինել ինչպես կաթ-կաթ, այնպես էլ հարվածային ուժի: Հիմնականում այն թելադրող է դառնում, եթե կա դրան համապատասխան հաճախականություն, այսինքն՝ կան հարցեր, որոնք չլուծված են, ոչ միայն չես կարողանում գտնել պատասխաններ, այլև ինքդ քեզ մեղավոր ես համարում: Նմանատիպ վիճակն այնպիսի ինֆորմացիաների առաջ է կանգնեցնում, որոնք թվում է, թե տալիս են քո հարցերի պատասխանը: Ու մարդը, սովածի նման, առանց պատասխանատվության զգացումի ու հաշվարկի, սկսում է առաջնորդվել այդ ուղղություններով: Այդպիսի իրավիճակներին նպաստում են սթեսներն ու շրջապատի նմանատիպ ճահիճի առկայությունը: Այդ վիճակից դուրս գալու առաջնային քայլերից մեկը կյանքի պատասխանատվությունը վերցնելն է ու արժեքների վերարժևորում կատարելը: Եթե դու փոփոխվելու քայլ չես անում, ապա կյանքի հետագա ընթացքն անընդհատ նմանատիպ սցենարներ առջև քեզ կկանգնեցնի: Պիտի կարողանաս նոր ու լայն աշխարհընկալում ձեռք բերել, որի համար պիտի ապստամբես ինքդ քո դեմ՝ արժեքային հեղափոխություն կատարելով և նորովի նայես կյանքի նույն իրավիճակներին: Բացի դա, ծանր ինֆորմացիաների բազմաթիվ սցենարները դիտարկելուց պիտի կարողանաս առանց էմոցիա ապրելու տեսնել նաև բացասական սցենարներն ու պատրաստ լինել նաև դրանց: Էներգոինֆորմացիոն ցանցը տեսնելով, որ ծանր ապրումներ չես տանում վատ վիճակում հայտնվելու դեպքում, էլ ավելորդ էներգիա չի ծախսում քո շուրջ բացասական լիցքեր ձևավորելու համար, չէ՞ որ դրա դիմաց չի ստանա քո բացասական էմոցիոնալ ապրումների էներգիան: Ուրեմն էլ ինչո՞ւ ավելորդ ջանք թափի մի ամբողջ իրավիճակ ձևավորելու վրա։ Իհարկե, կան շատ վարժանքներ ու որոշակի գործողություններ, որոնք քեզ կպաշտպանեն բացասական ինֆորմացիոն դաշտից, ասենք՝ փակ նստելը, ժպիտը, ջրի ու կրակի օգտագործումը, կամ բույսերով պաշտպանիչ դաշտ ստեղծելը, բայց բոլորն էլ ուղղակի օգնական ուժեր են ու ժամանակի մեջ մարման են գնում, եթե իրականության ընկալումը գիտակցականի զարգացմամբ չես առաջնորդում… ------------------------------------------------- -հ.գ.-հին, բայց իմ կարծիքով չհնացած հարցազրույցների շարքից` հատված հարցազրույցից Մարինե Ամիրյան-ի կողմից... |
Աղբյուրը` Անահիտ
Հավանել
0
Չհավանել
0
6870 | 0 | 0 | 0